Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու ենք անում

Ինչո՞ւ որոշվեց ստեղծել B4B.am-ը

Հայաստանում վերջին տարիներին գրեթե ամեն շաբաթ նոր կայք է բացվում։ Մեզնից շատերը, լսելով հերթական կայքի մասին կամ այցելելով այն, հարցնում են՝ ինչի՞ համար։

Փորձենք կարճ պատասխանել՝ որովհետև B4B.am-ը աննախադեպ պրոդուկտ է։

Իհարկե, «աննախադեպ» բառը բավականին չարչրկված է ու արժեզրկված՝ հիմնականում հեռուստատեսային գովազդների “շնորհիվ”։ Սակայն այն, ինչ մենք անում ենք (և անելու ենք), իրոք իր տեսակի մեջ միակն Հայաստանում։

Հայաստանյան իրականության մեջ առայժմ չկա որևէ նմանատիպ ռեսուրս, որը ոչ միայն տնտեսական բնույթի լրատվություն կմատուցի, այլև նման ծավալի օգտակար ու անհրաժեշտ տեղեկատվություն և գործիքներ՝ ՕՆԼԱՅՆ ռեժիմով, ՀԱՎԱՍՏԻ, ՃՇԳՐԻՏ, ՕՊԵՐԱՏԻՎ և ՃԿՈՒՆ։

Հատկապես ճկունությունը բիզնեսի համար շատ կարևոր է։ Սա նշանակում է, որ գործարարը կամ հետազոտող ստանում է այն, ինչ իրեն պետք է։ Նա կարող է ֆիլտրել և հանել ավելորդ թվացող ցուցանիշները, կարող է ինքնուրույն նոր ցուցանիշներ ստանալ, ինքը որոշել՝ որ ինֆորմացիան ինչ տեսքով ցուցադրվի, որի հետ համադրվի, որ ժամանակահատվածի համար։ Մեր գործիքակազմը թույլ է տալիս գրագետ օգտագործողին հաշված րոպեների ընթացքում ստանալ այն, ինչը ինքնուրույն ստանալու համար նա պետք է մի քանի օր ծախսեր։

Մինչև կայքի մեկնարկը մեր թիմը մի քանի ամիս աշխատել է համակարգը ձևավորելու, գործիքակազմը մշակելու և հղելու, մի քանի տարվա կտրվածքով տվյալների բազաները լրացնելու ուղղությամբ։

Մեզ հարցնում են՝ ունի՞ արդյոք սա պահանջարկ, պե՞տք է արդյոք սա բիզնեսին և ի՞նչ արդյունք է տալու։ Միանշանակ այո՝ պահանջարկ ունի։ Լուրջ և կայացած ընկերությունների համար, որոնք կարևոր նշանակություն են տալիս մարքեթինգային հետազոտություններին և վերլուծություններին, B4B-ն երկար սպասված պրոդուկտ է։ Դրանում մենք համոզվել ենք մինչև նախագծի մեկնարկը արված սեփական ուսումնասիրությունների արդյունքում։

Կարևորագույն գործոնն այստեղ մեր պրոդուկտի ՈՐԱԿՆ է, որը մենք պահելու ենք ամենաբարձր մակարդակի վրա և ամեն օր կատարելագործելու ենք այս ռեսուրսը։ Բացի այն, որ տվյալները պարբերաբար թարմացվելու են՝ ներառելով նորանոր ընկերություններ ու ոլորտներ, մենք համակարգից օգտվողներին առաջարկելու ենք նորանոր գործիքներ և հնարավորություններ։

Եվս մեկ հանգամանք։

Այս համակարգը խթան կհանդիսանա, որպեսզի Հայաստանի բիզնես միջավայրը դառնա ավելի բաց ու թափանցիկ, ավելի մրցակցային, ավելի հասկանալի՝ առկա ու հատկապես պոտենցիալ ներդրողների համար։ B4B համակարգը թույլ է տալու պաշտոնական վիճակագրությանը զուգահեռ ներկայացնել տնտեսության և գործարար միջավայրի իրական վիճակը, դինամիկան, խնդիրներն ու հեռանկարները։ Այսինքն՝ սա դառնալու է մեր մասին պատմող այլընտրանքային աղբյուր։

Իսկ այս ամենը չի կարող դրական չանդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա։

Այնպես որ, նախագծի հաջողությունից շահողը ոչ միայն մենք ենք լինելու՝ B4B նախագծի հեղինակները, այլ մեր երկրի գործարարներն ու ընդհանրապես՝ Հայաստանի տնտեսությունը։

Հավակնոտ է հնչում, բայց լիովին իրատեսական է։