Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ով ենք մենք

Նախ շնորհակալություն

Շնորհակալություն, որ ձեր թանկարժեք ժամանակից մի քանի րոպե զոհաբերել եք և այցելել մեր կայք։

Ու համոզված ենք՝ չեք զղջա, եթե ևս 2 րոպե տրամադրեք ու կարդաք շարունակությունը։


Ո՞վ ենք մենք՝ B4B.am-ը։

Մենք ինտերնետային ռեսուրս ենք, որը հիմնադրվել է 2015 թվականի մարտին՝ Արմբիզնես ՍՊԸ-ի կողմից։ Եթե ավելի լիարժեք ասենք, B4B-ն լրատվական-վերլուծական ռեսուրս է։ Սակայն սա դժվար թե Ձեզ որևէ բան ասի, քանի որ այսօր գոյություն ունեցող կայքերի մեծ մասը իրենց համարում են լրատվական-վերլուծական։

Ինչո՞ւ B4B: Այս հապավումը երևի ձեզնից շատերն արդեն ինքնուրույն գաղտնազերծել են՝ Business for Business: Այսինքն՝ բիզնեսը բիզնեսի համար։

Իսկ ի՞նչ է սա նշանակում։ Մի քանի բան…

Գրագետ ու հաջող գործունեություն ծավալելու համար գործարարներն այսօր պետք է գերազանց ճանաչեն ոչ միայն իրենք իրենց, այլո իրենց մրցակիցներին և շուկան։ Իսկ դրա համար նրանց անհրաժեշտ է հավաստի և ամբողջական ինֆորմացիա։ Սա, իհարկե, նորություն չէ։

Նորությունն այն է, որ բիզնեսները այս համակարգի միջոցով հնարավորություն են ստանում օգնել միմյանց՝ տեղեկատվության հարցում։ Օգնել՝ մրցակցելով։

Այսպես, B4B Pro համակարգի միջոցով բիզնեսը ոչ միայն ներկայացնում է ինքն իրեն (իր պատմությունը, իր ցուցանիշները, իր տեսականին ու առաջարկները), այլ հնարավորություն է ստանում մեկ տեղում, համակարգված և հարմար ձևաչափով տեսնել իր մրցակիցներին, նրա ֆինանսական և մյուս ցուցանիշները, շարժը, կշիռը շուկայում և այլն։ Նա նաև կարող է ճկուն գործիքների օգնությամբ կատարել համադրություններ, ստանալ իրեն հետաքրքրող ցուցանիշներն ու կառուցել սեփական վերլուծությունները։

B4B Pro համակարգի մաս կազմելով՝ բիզնեսը տալիս է 1 միավոր տեղեկատվություն՝ ինքն իր մասին, և ստանում 100 կամ 1000 միավոր՝ իր մրցակիցների, գործընկերների կամ հաճախորդների մասին։ Այսինքն՝ բիզնեսը օգնում է մյուս բիզնեսին և ինքն իրեն։  


Իսկ մենք՝ B4B ռեսուրսը, ապահովում ենք դրա տեխնիկական հնարավորությունը, կապը նրանց միջև։

- Մենք ապահովում ենք շփման հարթակ,

- Էապես կրճատում ենք այն ժամանակն ու ռեսուրսը, որը ընկերությունները պետք է ծախսեին համացանցում սփռված այս տվյալները գտնելու, համակարգելու և մշակելու համար,

- Ապահովում ենք լրացուցիչ տվյալներ, որոնք հնարավոր չէ գտնել համացանցում,

- Մեր թիմի մասնագետների մշակած գործիքները թույլ են տալիս ոչ միայն 2 րոպեում գնահատել ձեր մրցակիցների ցուցանիշները՝ արդյունավետությունը, շահութաբերությունը, ռիսկայնությունը և այլն, այլև սա կողքից հայացք է՝ սեփական բիզնեսի նկատմամբ։

Այսինքն՝ մենք օգնում ենք ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ՝ ավելի լավ տեսնել ձեր առավելություններն ու բացերը։

Սա օգտակար է հատկապես փոքր և միջին բիզնեսին, որը չունի առանձին մարքեթինգային թիմ և ռեսուրսներ՝ լուրջ հետազոտություններ կատարելու համար։

Այսինքն՝ Business for Business-ը մյուս կողմից կարելի է ընկալել այսպես՝ մեր բիզնեսը (B4B-ն) ծառայում է ձեր բիզնեսի շահերին։  


Ու սա դեռ ամենը չի։ B4B ռեսուրսի բովանդակությունը միայն գործարարների համար չէ։

Եթե դուք լրագրող եք, վերլուծաբան, տնտեսագետ, ուսանող կամ պարզապես տնտեսական անցուդարձով քիչ թե շատ հետաքրքրվող մարդ, ապա միանշանակ կգտնեք ձեզ հետաքրքող ու օգտակար խորագրեր մեր այս ռեսուրսում։ Լուրեր, հոդվածներ, խորհուրդներ, վարկանիշներ, հարցումներ, հաշվիչներ և շատ այլ բաներ։

Համոզված ենք, որ կարճ ժամանակ անց B4B-ն կդառնա ձեր անբաժան ուղեկիցն ու օգնականը՝ ինչպես բիզնեսում, այնպես էլ առօրյա կայքում։ Ու ինքներդ էլ կհամոզվեք, որ B4B.am-ը ոչ թե խլում է ձեր ժամանակը, այլ խնայում՝ օգնելով կայացնել արագ և ճիշտ որոշումներ։

Շնորհակալություն