Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ ենք մենք անում

Մենք ապահովում ենք.

- ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ: Լրատվություն (լուրեր, հարցազրույցներ, թարգմանություններ, պաշտոնական լրահոս), որը վերաբերում է զուտ բիզնեսին և տնտեսությանը։ Առանձին դեպքերում կանդրադառնանք նաև քաղաքական թեմաների, քանի որ տնտեսությունն ու քաղաքականությունը փոխկապակցված են, և շատ հաճախ հնարավոր չէ հստակ տարանջատել թեմաները։

- ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Այստեղ դուք կգտնեք ոչ միայն լրագրողական վերլուծություններ՝տնտեսության ու բիզնեսի մասին, այլև մասնագիտական հոդվածներ՝ տնտեսագետների կողմից։ Հեղինակային բլոգը չի խմբագրվելու և այն բաց է բոլոր մասնագետների համար։

- ԳՆԵՐ, ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ, ԻՆԴԵՔՍՆԵՐ։ Մենք կներկայացնենք ինչպես գների պաշտոնական վիճակագրությունը, այնպես էլ՝ մեր սեփական դիտարկումները հիմնական ապրանքների մասով։ Գները, փոխարժեքները, տոկսադրույքներն ու ինդեքսները օպերատիվ կերպով պարբերաբար կթարմացվեն։

- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ։ Ո՞ր բանկն է ավելի լավ պայմաններ առաջարկում պլաստիկ քարտերի համար, որտե՞ղ ավանդ ձևակերպել, որի՞ միջոցով փոխանցում կատարել… Մենք ոչ թե կպատասխանենք այս և շատ այլ հարցերին, այլ կներկայացնենք ձեզ տարբերակները, իսկ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ կկատարեք դուք։

- ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ։ Մեր փորձագետները ԱՆՎՃԱՐ հիմունքներով կպատասխանեն ձեր հարցերին, եթե դժվարություններ ունեք ձեր հաշվապահությունը վարելու, ֆինանսները կամ անձնակազմը կառավարելու, պետական մարմինների հետ շփվելու և այլ հարցերում։

- B4B Pro: Այս հավելված կարող են մուտք գործել միայն համակարգում գրանցված այցելուները։ Այստեղ կարելի է գտնել ամբողջական, համակարգված տվյալներ հայկական ընկերությունների մասին։ Ինչպես նաև հարմարավետ գործիքներ՝ ձեզ հետաքրքրող ընկերության կամ ոլորտի պատկերը ստանալու, համեմատություններ անցկացնելու ու վերլուծություններ կատարելու համար։

Սա, իհարկե, ամենը չէ։

Սա մեր արածի և անելիքի համառոտ նկարագիրն է։ Անցնելով B4B.am-ի տարբեր բաժիններով՝ ինքներդ ավելի լավ պատկերացում կկազմել այն ամենի մասին, ինչ մենք անում ենք։

Իսկ մենք այդ ընթացքում կմշակենք նոր պրոդուկտներ՝ ձեր պահանջմունքները ավելի բարձր մակարդակով բավարարելու համար։