This is a small modalThis is a small modal. CloseThis is a small modal.
B4B NEWS----------------------- ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է 6,1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻՆ ։ ՀՀ պետական պարտքը մայիսի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 95 մլն ԱՄՆ դոլար: Ապրիլին պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 38,7 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես պարզ է դառնում տվյալներից, պետական պարտքի ցուցանիշն ավելացել է 56,3 մլն դոլարով: ՀՀ պետական պարտքում ՀՀ կառավարության պարտքը կազմում է 5 մլրդ 544,1 մլն դոլար, որը ապրիլի համեմատ ավելացել է 28,5 մլն ԱՄՆ դոլարով:
----------------------- B4B NEWS----------------------- ԱԺ-Ն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ։ Ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց համայնքների խոշորացման ծրագիրը: ամայնքների խոշորացման նոր ծրագրով Հայաստանի տարբեր մարզերի 328 համայնքներ կմիավորվեն, ինչի արդյունքում կձևավորվի 34 համայնք: Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 34 ծրագրեր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Շողակաթ, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Ախթալա, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, ՀՀ Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքային փնջերում: ----------------------- B4B NEWS----------------------- ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԴԻՐՔ՝ DOING BUSINESS-ՈՒՄ։ ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը։ Նախագծով հաստատված հավելվածում սահմանվում են 49 միջոցառումներ՝ գործարարությամբ զբաղվելու զեկույցում Հայաստանի դիրքը բարելավելու համար: ----------------------- B4B NEWS----------------------- THE ARMENIAN INTEREST: Հայաստանում բացվել է The Armenian Interest (Հայկական շահ) գիտավերլուծական կենտրոնը։ Հիմնադիր Արեգ Գալստանի խոսքով՝ նոր think-tank-ը համախմբելու է հայկական ինտելեկտուալ կապիտալը՝ հանուն հայկական շահի ----------------------- B4B NEWS----------------------- ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄՐԳԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՊԱՐԶԵՑՎԻ։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում պատասխանատուներին հանձնարարել է մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը -----------------------