Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առևտրային բանկերն ունեն նշանակալից չիրացված շուկայական հնարավորություններ Հայաստանում (մաս 2-րդ)․ Modex

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

MODEX

12:50 , 28 Մարտ 2018

Վերլուծության առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

Ինչպես նշել էինք տվյալ ուսումնասիրության առաջին մասում, բանկերն իրատեսական հնարավորություն ունեն շուրջ 28%-ով ընդլայնելու իրենց հաճախորդների բազան։ Տվյալ հրապարակման շրջանակում մենք անդրադառնալու ենք պասիվային և ակտիվային  բանկային պրոդուկտների մասով շուկայում առկա հնարավորություններին։

Պասիվային պրոդուկտներ

Այսպես, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ 95% հավանականությամբ Հայաստանում տնային տնտեսությունների 45.3%-ը (+/-2.4)[1] կամ մոտ 361.4 հազ․ տնային տնտեսություն հարցմանը նախորդող 6 ամսում որոշակի պարբերականությամբ պարտք են վերցրել (ընդ որում՝ ոչվարկ) կոմունալ վճարներ կատարելու կամ սնունդ գնելու համար, ընդ որում՝ 3.6%-ը ամեն շաբաթ (ըստ տրամաբանության խոսքը սնունդ գնելու մասին է), 13.7%-ը ամեն ամիս, 6.8%-ը երկու ամիսը մեկ, իսկ 21.2%-ը ավելի հազվադեպ։

mod01

Եթե ընդունենք, որ այն տնային տնտեսությունները, որոնք ստիպված են ամեն շաբաթ պարտք վերցնել վերոնշյալ նպատակների համար, հետաքրքրություն չեն ներկայացնում բանկերի համար, ապա կարող ենք պնդել, որ 95% հավանականությամբ Հայաստանում կան  313-352 հազ․ տնային տնտեսություն, որոնք կարող են հետաքրքրված լինել միկրովարկերով։

Այս սեգմենտի մասին ավելի ընդգրկուն պատկերացում ունենալու համար, պետք է նշենք նաև, որ նրանց 21%-ի դեպքում մեկ շնչի հաշվով ամսական ծախսը քիչ է 25,000 դրամից, իսկ մոտ 46%-ի դեպքում՝ 25-45 հազ․ դրամ միջակայքում է, ընդ որում՝ այդ ամբողջ սեգմենտի տնային տնտեսությունների 45%-ն էլ աշխատավարձի տեսքով եկամուտ են ստանում, այսինքն ֆինանսական կազմակերպությունների համար ավելի գրավիչ կարող են լինել։ Ինչ վերաբերում տվյալ սեգմենտում ընդգրկված տնային տնտեսությունների տարածական բաշխվածությանը, ապա նրանց 30%-ը գտնվում են Երևանում, 29%-ը մարզերի քաղաքային բնակավայրերում և 41%-ը գյուղական բնակավայրերում:

Ակտիվային պրոդուկտներ

Հետազոտության արդյունքների վերլուծությունից պարզ է դառնում նաև, որ 95% հավանականությամբ ՀՀ-ում չափահաս բնակչության 12.4%-ը (+/-1.6) կամ 248-321 հազ մարդ ունեն անձնական խնայողություններ[2], ընդ որում՝ առավել բարձր է այդ ցուցանիշը 18-29 տարիքային խմբում, որտեղ 95% հավանականությամբ բնակչության 20%-ն (+/-4.6) ունի անձնական խնայողություններ, ինչը կարող է պայմանավորված լինել նրանով, որ շատ դեպքերում ապրելով ընտանիքում՝ նրանք տնային տնտեսության ծախսերը կամ չեն հոգում կամ հոգում են մասամբ և կարողանում են անձնական խնայողություններ ձևավորել։ Տարածքային բաշխվածության առումով` 95% հավանականությամբ անձնական խնայողություն ունեն Երևանի բնակչության 15.5% (+/-3.25), մարզերի քաղաքային բնակավայրերի բնակչության 8.1%-ը (+/-2.25) և գյուղական բնակավայրերի բնակչության՝ 12.5% (+/-2.7):

mod02

Իհարկե, այս տեղեկատվությունը օգտակար է ֆինանսական հաստատությունների համար, սակայն պարզ չի, քանի %-ն է այդ խնայողությունը պահում բանկում, քանիսը՝ «բարձի» տակ կամ պարտքով տվել է ուրիշներին։ Ակտիվային պրոդուկտների մասով ֆինանսական կազմակերպությունների հնարավորությունները հասկանալու համար մենք վերլուծել ենք նաև «Կովկասի Բարոմետր 2017» հետազոտությունից «Ներկայումս Ձեզ որևէ մեկը գումար պա՞րտք է» հարցը։

Ըստ այդմ՝ 95% հավանականությամբ ՀՀ-ում չափահաս բնակչության 25.9%-ին (+/-2.1) կամ 552-650 հազ․ մարդու գումար են պարտք, բայց իհարկե դեռ սա էլ չի նշանակում, որ նրանք՝ բոլորը, ուրիշներին պարտքով գումար են տվել (հնարավոր է նաև աշխատավարձի գծով իրենց գումար են պարտք)։ Միաժամանակ, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ խնայողություն ունեցողների՝ 248-321 հազ․ մարդու, մոտ 50%-ին ինչ-որ մեկը գումար է պարտք, իհարկե, սա էլ միանշանակ չի նշանակում, որ  նրանք՝ բոլորը, ուրիշներին պարտքով գումար են տվել, բայց անուղղակիորեն վկայում է այն մասին, որ ՀՀ չափահաս բնակչության մի նշանակալի մաս խնայողություններ ունի, որոնք բանկում չի պահվում, ինչը թերևս պայմանավորված է բանկերի նկատմամբ վստահության պակասով։

mod03

Այսպես, հարցման արդյունքները վկայում են, որ 95% հավանականությամբ ՀՀ չափահաս բնակչության միայն 35%-ն  է (+/-2.3) «ավելի շուտ վստահում» կամ «լիովին վստահում» առևտրային բանկերին։

Ամփոփելով ՀՀ-ում առևտրային բանկերի, և առհասարակ ֆինանսական կազմակերպությունների, հնարավորությունների մասին մեր ուսումնասիրությունը՝ կարող ենք փաստել, որ շուկայում առկա են զգալի հնարավորություններ միկրովարկերի պորտֆելի ընդլայնման, ավանդների ներգրավման, ինչպես նաև մանրածախ ֆակտորինգի գծով։ Հաշվի առնելով մեր նշած սեգմենտների հաճախորդների սահմանափակ վարկունակությունը և պահանջմունքների առանձնահատկությունները՝ կարող ենք ասել, որ այս սեգմենտում հաջողության կհասնեն այն ֆինանսական կազմակերպությունները, որոնք սպասարկման գործընթացները կարագացնեն և հնարավորինս կավտոմատացնեն, օրինակ, թվային հավելվածների միջոցով։

Վերլուծության առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

«Մոդեքսը» խորհրդատվական ընկերություն է՝ մասնագիտացած արտահանման խթանման և կառավարման խորհրդատվության ոլորտներում, որը խորհրդատվություն է տրամադրում իր հաճախորդներին՝ ռազմավարության և կորպորատիվ ֆինանսների, մարքեթինգի և վաճառքի, հետազոտություններ և օպերացիոն կառավարման ոլորտներում, մասնավորապես իրականացնում է հետազոտություններ, մշակում է գործարար ծրագրեր, իրագործելիության ուսումնասիրություններ, ֆինանսական մոդելներ և այլն։ Մեր հրապարակումներին պարբերաբար ծանոթանալու համար կարող եք հետևել մեր ընկերության էջին Facebook-ում կամ Linkedin-ում։

– – – – – – – – – – – – –

[1] Երևանի դեպքում՝ 95% հավանականությամբ +/-4.26

Մարզերի քաղաքային բնակավայրերի դեպքում 95% հավանականությամբ +/-4.09

Գյուղական բնակավայրերի դեպքում 95% հավանականությամբ +/-4

[2] Հարցը հնչել է այսպես՝ «Ներկայումս անձնական խնայողություններ ունե՞ք»

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ հեռանկարներ են բացվել հայաստանյան բիզնեսների համար ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրման արդյունքում․Modex (Մաս I)

Տնտեսական գործունեության մի քանի տեսակներ (ըստ թողարկած ապրանքների), որոնց համար առավել գրավիչ կարող է լինել այս համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունները

«Հայկական կոնյակը» Ռուսաստանի շուկայում

«Մոդեքսը» որոշել է անդրադառնալ ՌԴ «կոնյակի» շուկայի վերջին տարիների զարգացումներին, ինչպես նաև «հայկական կոնյակի» շուկայական դիրքին։

«Լոյալության ծուղակը»։ Ո՞ր սեգմենտի հաճախորդի լոյալությունն է անհրաժեշտ բարձրացնել

Իսկ Դուք գիտեք բջջային հեռախոսակապի բաժանորդը միջինում քանի տարի է սպասարկվում օպերատորի մոտ։