Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ներգնա զբոսաշրջությունը Հայաստանում թվերով – 2017թ․ Modex

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

MODEX

09:11 , 08 Մարտ 2018

2017 թվականը թերևս բեկումնային կարելի է համարել ՀՀ-ում ներգնա զբոսաշրջության զարգացման համար, դա նախևառաջ, պայմանավորված է Զբոսաշրջության Պետական Կոմիտեի (դեկտեմբերի 22, 2016թ), Զբոսաշրջության Զարգացման Հիմնադրամի (հունիսի 29, 2017թ) ստեղծմամբ, ապա նաև տարբեր երկրների հետ ազատ մուտքի ռեժիմի հաստատմամբ, ինչպես նաև մարքեթինգային ջանքերի ինտենսիվացմամբ։ Արդյունքում, 2017թ-ին արձանագրվել է ներգնա զբոսաշրջության շեշտակի աճ՝ 18.7%, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2010թ-ից ի վեր։ Առհասարակ, պետք է նշել, որ վերջին 10 տարիների ընթացքում ներգնա զբոսաշրջության ոլորտում անկում արձանագրվել է միայն 2015թ-ին, այն էլ 1%-ի չափով։

Հիմք ընդունելով օտարերկրյա քաղաքացիների ՀՀ ժամանման վիճակագրությունը[1], մենք փորձել ենք անդրադառնալ նաև ներգնա զբոսաշրջության կառուցվածքին և դրա փոփոխությանը։ Այս առումով պետք է ասել, որ 2014թ-ի համեմատ 2017թ-ին առաջատար երկրները մնացել են նույնը՝ Ռուսաստան (39.7%), Վրաստան (21.8%), Իրան (15%), ԱՄՆ (3%) և Ուկրաինա (2%), պարզապես ԱՄՆ-ն և Ուկրաինան տեղերով փոխվել են։ Միևնույն ժամանակ պետք է ասել, որ եթե 2014թ-ին առաջատար հնգյակի գումարային մասնաբաժինը կազմում էր 85.2%, 2017թ-ին կազմել է՝ 81.6%, այսինքն տեղի է ունեցել ներգնա զբոսաշրջության չափավոր դիվերսիֆիկացիա ըստ երկրների։

Ուսումնասիրելով օտարերկրյա քաղաքացիների ժամանումների դինամիկան 2014-2017թթ-ին պետք է արձանագրել, որ հավելաճի բացարձակ մեծությամբ առաջատարներն են ՌԴ-ն՝ մոտ 116 հազ․ և Իրանը մոտ 104 հազ․, իսկ հարաբերական մեծությամբ բացարձակ առաջատարը Ֆիլիպիններն (ավելի քան 32.6 անգամ (2014թ- 674, 2017թ-22,007)) ու Չինաստանը (մոտ 3.6 անգամ), ընդ որում՝ ֆիլիպինցիների ժամանման այսպիսի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄԷ-ում փաստացի աշխատող, սակայն աշխատանքային իրավունք չունեցող օտարերկրացիները, պարտավոր են պարբերաբար երկիրը լքել և նորից վերադառնալ միգրացիոն օրենսդրության խախտումներ թույլ չտալու համար։

Անդրադառնալով 2017թ-ի ցուցանիշին, պետք է նշել, որ նախորդ տարվա համեմատ ՀՀ ժամանող օտարերկրյա քաղաքացիների թիվը աճել է շուրջ 265 հազ․-ով, ընդ որում՝ առավել շատ նպաստել են՝ ՌԴ-ն,Վրաստանը և Իրանը, համապատասխանաբար՝ 47%, 11.5% և 11%, առհասարակ ժամանողների թվի աճ է արձանագրվել 51 երկրի գծով և 2016թ-ի համեմատ ավելի քիչ ժամանողներ են եղել միայն Թուրքիայից և Իրաքից։

Ամփոփելով պետք է նշել, որ 2017թ-ին ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակն աճել է ավելի արագ տեմպով (18.7%), քան անհրաժեշտ է (15.6%)  ներգնա զբոսաշրջային այցելությունների 3 մլն թիրախային ցուցանիշին 2022թ-ին հասնելու համար (ըստ Կառավարության 2017-2022թթ-ի ծրագրի), ինչը ողջունելի է։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ առաջիկայում նախատեսվում է փոփոխել ներգնա զբոսաշրջային այցելությունների հաշվառման մեթոդաբանությունը, ինչը թույլ կտա շատ բարձր ճշգրտությամբ հաշվարկել ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակը, որի արդյունքում մեր կանխատեսմամբ էականորեն կավելանա ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակը, հետևաբար կարիք կառաջանա վերանայել թիրախային ցուցանիշը։ Առհասարակ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների հիման վրա իրականացվող հաշվառումը, թույլ կտա ոչ միայն ներգնա զբոսաշրջիկների քանակը ավելի ճշգրիտ հաշվարկել, այլև ունենալ այնպիսի տվյալներ ինչպիսիք են՝ ներգնա զբոսաշրջիկների բաշխումն ըստ քաղաքացիության երկրի,  սեռի,  սահմանային անցման կետերի, տարիքային խմբերի և այլն, որը խիստ անհրաժեշտ տեղեկատվություն է ոլորտում գործող ընկերությունների մարքեթինգային ռազմավարությունը մշակելու համար։

«Մոդեքսը» խորհրդատվական ընկերություն է՝ մասնագիտացած արտահանման խթանման և կառավարման խորհրդատվության ոլորտներում, որը խորհրդատվություն է տրամադրում իր հաճախորդներին՝ ռազմավարության և կորպորատիվ ֆինանսների, մարքեթինգի և վաճառքի, հետազոտություններ և օպերացիոն կառավարման ոլորտներում, մասնավորապես մշակում է գործարար ծրագրեր, իրագործելիության ուսումնասիրություններ, ֆինանսական մոդելներ և այլն։ Մեր հրապարակումներին պարբերաբար ծանոթանալու համար կարող եք հետևել մեր ընկերության էջին Facebook-ում կամ Linkedin-ում։

 

[1] Պետք է հիշեցնենք, որ զբոսաշրջիկ լինելու հանգամանքը պայմանավորված է ոչ թե քաղաքացիության հատկանիշով, այլ ռեզիդենտության, հետևաբար օտարերկրյա քաղաքացիների ժամանումը լիարժեք չի կարող արտահայտել ներգնա զբոսաշրջության իրական պատկերը, այն ցուցանիշ է, որով հնարավոր է բարձր ճշգրտությամբ մոտարկում անել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ հեռանկարներ են բացվել հայաստանյան բիզնեսների համար ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրման արդյունքում․Modex (Մաս I)

Տնտեսական գործունեության մի քանի տեսակներ (ըստ թողարկած ապրանքների), որոնց համար առավել գրավիչ կարող է լինել այս համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունները

«Հայկական կոնյակը» Ռուսաստանի շուկայում

«Մոդեքսը» որոշել է անդրադառնալ ՌԴ «կոնյակի» շուկայի վերջին տարիների զարգացումներին, ինչպես նաև «հայկական կոնյակի» շուկայական դիրքին։

«Լոյալության ծուղակը»։ Ո՞ր սեգմենտի հաճախորդի լոյալությունն է անհրաժեշտ բարձրացնել

Իսկ Դուք գիտեք բջջային հեռախոսակապի բաժանորդը միջինում քանի տարի է սպասարկվում օպերատորի մոտ։