Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պորտաբույծների հեռացման վտանգը

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

Արթուր Դանիելյան

13:10 , 15 Հունվար 2017

Երեկ մի «փայլուն» գաղափար հանդիպեց ինձ: Այն նախընտրական ծրագրի սոուսով էր ու իրականում փայլուն օրինակ էր, թե ինչո՞ւ ենք մենք ճահճի մեջ: Առաջարկվում էր 50% (ոչ ավել, ոչ պակաս!!) կրճատել պետական աշխատողների քանակը, որպեսզի, ստեղծված միջոցներով, խրախուսել մնացած 50% տոկոսին և ստեղծել ավելի արդյունավետ պետ կառավարման համակարգ:

Իսկ հիմա հաշվենք՝ Վիճակագրության առումով առավել վստահելի է իմ համար ՀԲ տվյալները, նաև որովհետև նրանք հաշվի են առնում իրական պատկերը, դրա համար իրենց եմ հղում անելու: Ուրեմն, իրենց 2014 թ.-ի տվյալներով, Հայաստանում կա 1.6 միլիոն աշխատունակ բնակչություն, մինչդեռ գործազրկությունը կազմում է 17%: Դրա հետ մեկ տեղ, վերոհիշյալների մոտ կեսը աշխատում են գյուղատնտեսությունում, գեներացնելով մարդա միջինը $3200 ՀՆԱ, մնացածը (1 մարդու հաշվով) գեներացնում են $9900 ՀՆԱ:

Պետական աշխատողների քանակը Հայաստանում կազմում է 254 հազար, կամ ընդհանուրի՝ 16%-ը: Սա, իմիջիայլոց, 5% ցածր է OECD-ի միջինից և մոտ երկու անգամ ցածր է «Եվրոպական մոդելի» երկրներից: 50% կրճատելով պետ. աշխատողների քանակը՝ մենք 8%-ով կավելացնենք գործազուրկների քանակը, որոնց մեծ մասը վիճակագրորեն «կզբաղվի գյուղատնտեսությամբ» (լավագույն դեպքում), որովհետև 17% գործազրկություն (որի մեծ մասը ստրուկտուրային է) ունեցող երկրում այլընտրանքները այդքան էլ շատ չեն:

Սա, իր հերթին, ՀՆԱ-ն կնվազեցնի 250 միլիոն դոլարով: Նվազող ՀՆԱ-ն իր 22%-ի չափով կնվազեցնի բյուջեն, այսինքն՝ $55 միլիոնով:

Արդյունքում, ցանկանալով խնայել $50 միլիոն, դու կկորցնես $55 միլիոն և մյուս տարի ստիպված կլինես ևս $5 միլիոն դոլար կտրել այն 50%-ի աշխատավարձից, որը, իբրև թե, երկու անգամ պիտի բարձրացնեիր:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ աշխատավարձի կրկնապատկման տեղը այն կնվազի 10%, մինչդեռ կկրկնապատկվի ծանրաբեռնվածությունը: ՀՀԿ-ում սա շատ լավ իմացող մի քանի մարդ կա, թե չէ շուտ էին կրճատել:

Այստեղ հակափաստարկ կարող է ծագել, թե բա «էդ մարդիկ անգործ չեն մնա, իրենց համար կստեղծենք աշխատատեղեր»: Է ստեղծեք: Ստեղծեք ու իրենք իրենց «խոդով» դուրս կգան պետ համակարգից: Ոչ ոք չի երազել ամսեկան 200 դոլարով կաբինետում փտել, ինչ է՝ անունը չինովնիկ է:

Ոչ թե կրճատել է պետք, այլ աշխատատեղ ստեղծել, իսկ եթե ձեզ թվում է, որ դրան խոչընդոտում է պետ համակարգը, ապա մի երկու ժամ զրուցեք Հայաստանից արտահանող գործարարների հետ և կարող է դուք էլ մի երկու բան հասկանաք:

Իրականում ՀՀ պետ. համակարգը չափազանց ծանրաբեռնված է և հենց իր ծանրաբեռնվածության հաշվին էլ խիստ անարդյունավետ: Մարդկային ռեսուրսների կառավարման աքսիոմա է, եթե մարդու արտադրողականությունը 10 միավոր է, իսկ դու իր ուսերին 15 միավոր ես «բարդում», նա նույնիսկ 10-ը չի անի:

Սա նաև ապացուցվում է Rational Choice Theory-ով: Ստեղծված անգյալության տպավորությունը հենց սրա արդյունքն է: Այս իրավիճակը կշարունակվի այնքան, մինչև կյանքում ոչ մի բանի չհասած ու ոչ մի բանը նորմալ չուսումնասիրող մարդիկ կունենան հանրային հարթակ և լսարան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես խնայել տարեկան 300 մլն դոլար՝ ընդամենը 1 որոշմամբ

9,5 միլիարդ դոլարի հզորություններ ներգրավելուն պես Հայաստանը կունենա անվճար էներգիա մոտ 30 տարի

Դաժան մարդասիրություն

Անդրադառնամ այն դաժան պատճառին, թե ինչու աշխատավարձ բարձրացնելը լավ միտք չէ

Տեխնո-Մերիտոկրատիայի ներդրման սկզբունքները

Զրկված լինելով թե՛ մարդկային և թե՛ հումքային ռեսուրսներից` Հայաստանի Հանրապետության գոյատևման միակ գրավականը կարող է լինել գիտելիքահեն հասարակության կառուցումը