Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ բանկային համակարգի գործունեությունը թվերով. Ի՞նչ զարգացումներ են եղել 2018թ-ի 1-ին եռամսյակում

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

MODEX

12:24 , 10 Մայիս 2018

Հաճախորդներին տրամադրված վարկեր և այլ փոխատվություններ

2018թ-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերի և այլ փոխատվությունների գումարային մեծությունը կազմել է մոտ 2.68 տրլն դրամ կամ 5.578 մլրդ ԱՄՆ դոլար՝ գերազանցելով նախորդ եռամսյակի ցուցանիշը ավելի քան 1.7%-ով, ընդ որում՝ 11 բանկ գրանցել են աճ, իսկ 6-ը՝ (Ամերիաբանկ, Կոնվերս Բանկ, Էյչ-Էս-Բի-Սի, Յունիբանկ, ՎՏԲ) անկում: Բացարձակ մեծությամբ առավել մեծ աճ են արձանագրել Հայբիզնեսբանկը՝ մոտ 15.2 մլրդ դրամ (4%), Հայէկոնոմբանկը՝ մոտ 14.2 մլրդ դրամ (13.6%)  և Արդշինբանկը՝ ավելի քան 13 մլրդ դրամ (3.3%), իսկ առավել մեծ անկում՝ Ամերիաբանկը՝ մոտ 20.77 մլրդ դրամ (4.3%), Կոնվերսբանկը՝ 9.96 մլրդ դրամ (6%) և Էյչ-Էս-Բի-Սին`2.75 մլրդ դրամ (2.9%):

Անդրադառնալով աճ գրանցած առաջատար երեք բանկերին առանձին-առանձին՝ պետք է նշել, որ Հայբիզնեսբանկի դեպքում աճը հիմնականում պայմանավորված է եղել փոքր և միջին ձեռնարկությունների, խոշոր ձեռնարկությունների պորտֆելի և սպառողական վարկերի աճով, համապատասխանաբար՝ մոտ 9.6 մլրդ դրամ (~7.5%), մոտ 3.5 մլրդ դրամ (~2.4%) և մոտ 1.7 մլրդ դրամ (~11.5%): Հատկանշական է, որ Հայբիզնեսբանկին հաջողվել է նախորդ ժամանակաշրջանի համեմատ ֆիզիկական անձ վարկառուների քանակը ավելացնել 15,000-ով և գերազանցել 60 հազարը։ Տպավորիչ աճ է գրանցել նաև Հայէկոնոմբանկը, այս դեպքում ևս՝ հաճախորդներին տրամադրված վարկերի և փոխատվությունների աճը պայմանավորված է եղել փոքր և միջին ձեռնարկությունների, խոշոր ձեռնարկությունների պորտֆելի և սպառողական վարկերի աճով, համապատասխանաբար՝ մոտ 6.3 մլրդ դրամ (~24.3%), մոտ 5.9 մլրդ դրամ (~22.8%) և մոտ 1.8 մլրդ դրամ (~6.2%): Արդշինբանկի դեպքում՝ աճին նպաստող հիմնական սեգմենտներն են եղել՝ իրավաբանական անձինք` մոտ 4.46 մլրդ դրամ (1.5%), վարկային քարտերը` գրեթե 4.4 մլրդ դրամ (14.3%) և ոսկու գրավով վարկերը՝ 3.35 մլրդ դրամ (11%):

Ինչ վերաբերում է անկում գրանցած բանկերին, ապա Ամերիաբանկի դեպքում անկումը հիմնականում պայմանավորված է՝ խոշոր ձեռնարկությունների պորտֆելի կրճատմամբ՝ մոտ 24.3 մլրդ դրամ և արժեզրկման գծով պահուստի աճով՝ 4.5 մլրդ դրամ, ինչի ֆոնին այլ սեգմենտներում գրանցված աճը չի նպաստել վերջնական ցուցանիշի աճին։ Կոնվերս Բանկի դեպքում՝ հաճախորդներին տրամադրված վարկերի և այլ փոխառությունների անկման հիմնական պատճառը ծառայությունների ոլորտի ձեռնարկությունների վարկային պորտֆելի շուրջ 6.4 մլրդ դրամ կրճատումն է։ Էյչ-Էս-Բի-Սի պարագայում ևս՝ հաճախորդներին տրամադրված վարկերի և այլ փոխառությունների կրճատումը պայմանավորված է եղել իրավաբանական անձանց վարկային պորտֆելի կրճատմամբ՝ խոշոր ձեռնարկությունների գծով՝ գրեթե 2 մլրդ դրամ, փոքր և միջին ձեռնարկությունների գծով՝ 2.4 մլրդ դրամ։ Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ առաջին եռամսյակի ընթացքում բանկին հաջողվել է արժեզրկման գծով պահուստը կրճատել ավելի քան 1.3 մլրդ դրամով (ինչը դրական է ազդել վերջնական ցուցանիշի վրա)։

Պարտավորություններ հաճախորդների նկատմամբ

2018թ-ի մարտի 31-ի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի պարտավորությունները հաճախորդների նկատմամբ կազմել են 2.57 տրլն դրամ կամ 5.348 մլրդ դրամ, որը տարեվերջի ցուցանիշից բարձր է 0.5%-ով։ Պետք է նշել, որ դիտարկվող ժամանակահատվածում բանկերից 7-ի մոտ (Հայէկոնոմբանկ, Անելիք Բանկ, Ամերիաբանկ, Արարատբանկ, Արդշինբանկ, Էվոկաբանկ, Ինեկոբանկ) արձանագրվել է այս ցուցանիշի անկում, մասնավորապես, առավել մեծ անկում է գրանցվել Ամերիաբանկի մոտ` ավելի քան 35 մլրդ դրամ (9.3%), Արդշինբանկի մոտ՝ 14.8 մլրդ դրամ (4.3%) և Արարատբանկի մոտ՝ 5.4 մլրդ դրամ (6.2%): Ի տարբերություն այս բանկերի՝ Հայբիզնեսբանկը արձանագրել է հաճախորդների նկատմամբ պարտավորությունների 42.5 մլրդ դրամ աճ (10.6%), Արմսվիսբանկը՝ 14.5 մլրդ դրամ աճ (22.3%) և ՎՏԲ-Հայաստանը 5 մլրդ դրամ (3.3%):

Անդրադառնալով բանկերի ցուցանիշներին առանձին-առանձին՝ պետք է նշել, որ  Հայբիզնեսբանկի մոտ հաճախորդների նկատմամաբ պարտավորությունների աճը պայմանավորված է ոչռեզիդենտ իրավաբանական անձանց ընթացիկ հաշվի մնացորդի և ռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների մնացորդի աճով, համապատասխանաբար՝ 23.65 մլրդ դրամ և 13.8 մլրդ դրամ։ Արմսվիսբանկի մոտ աճը պայմանավորված է ոչռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների մնացորդի աճով՝ 15 մլրդ դրամ։ ՎՏԲ-Հայաստանի մոտ՝ ռեզիդենտ իրավաբանական անձանց ընթացիկ հաշիվների և ժամկետային ավանդների մնացորդի աճով, համապատասխանաբար՝ 2.5 և 2.9 մլրդ դրամ, ինչպես նաև ոչռեզիդենտների ընթացիկ հաշվիների մոտ 3.5 մլրդ դրամ աճով, սակայն միևնույն ժամանակ արձանագրվել է նաև ռեզիդենտ ֆիզանձանց ընթացիկ հաշիվների և ժամկետային ավանդների մնացորդի կրճատում, ինչի արդյունքում՝ զուտ աճը կազմել է շուրջ 5 մլրդ դրամ։

Անկում արձանագրած բանկերից Ամերիաբանկի մոտ հաճախորդների նկատմամաբ պարտավորությունների կրճատման հիմնական  պատճառը իրավաբանական անձանց ժամկետային ավանդների կրճատումն է 39.4 մլրդ դրամով, փոխարենը աճել է ֆիզանձանց ընթացիկ հաշիվների մնացորդը շուրջ՝ 5.1 մլրդ դրամով։ Արդշինբանկի մոտ իրավիճակը մի փոքր այլ է՝ նրա պարագայում իրավաբանական անձանց ընթացիկ հաշիվների մնացորդը կրճատվել է 28.3 մլրդ դրամով, իսկ փոխարենը աճել են ֆիզանձանց և իրավաբանական անձանց ժամկետային ավանդները։ Ինչ վերաբերում է Արարատբանկին, ապա նրա պարագայում հիմնականում կրճատվել են ցպահանջ ավանդները՝ շուրջ 3.7 մլրդ դրամով։

Ամփոփելով պետք է նշենք, որ 2018թ-ի առաջին եռամսյակում  ՀՀ առևտրային բանկերին հաջողվել է զուտ շահույթը ավելացնել գրեթե 85%-ով՝ գերազանցելով 20 մլրդ դրամը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Լոյալության ծուղակը»։ Ո՞ր սեգմենտի հաճախորդի լոյալությունն է անհրաժեշտ բարձրացնել

Իսկ Դուք գիտեք բջջային հեռախոսակապի բաժանորդը միջինում քանի տարի է սպասարկվում օպերատորի մոտ։

Առևտրային բանկերն ունեն նշանակալից չիրացված շուկայական հնարավորություններ Հայաստանում (մաս 2-րդ)․ Modex

Շուկայում առկա են զգալի հնարավորություններ միկրովարկերի պորտֆելի ընդլայնման, ավանդների ներգրավման, ինչպես նաև մանրածախ ֆակտորինգի գծով

Առևտրային բանկերն ունեն նշանակալից չիրացված շուկայական հնարավորություններ Հայաստանում (մաս 1-ին)․ Modex

Նույնիսկ ՀՀ առևտրային բանկերի գովազդային հաղորդագրությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բանկերը հիմնականում գործում են սուր մրցակցության պայմաններում