Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանյան ինտերնետը․ սոցցանցերն ու մեսենջերները

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

Սամվել Մարտիրոսյան

14:21 , 24 Հունվար 2017

Սոցիալական ցանցերը հավաքագրում են ահռելի քանակի տվյալներ օգտատերերի մասին։ Հավաքած տվյալները թույլ են տալիս բավականին խորացված ուսումնասիրություններ անել։

Այսօրվա դրությամբ` ֆեյսբուքի և Ինստագրամի գովազդային հարթակները բավականի շատ տեղեկատվություն են տրամադրում Հայաստանից ինտերնետից օգտվողների վերաբերյալ։ Հայաստանից ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ Ֆեյսբուքը այցելած օգտատերերի թիվը հասնում է 1 միլիոնի։ Հաշվի առնելով, որ 2016 թվականի դրությամբ Հայաստանում ինտերնետի ներթափանցումը հասնում էր 70 տոկոսի, կարելի է մոտավորապես գնահատել, որ համացանցից օգտվողներից ամեն երկրորդը հանդիսանում է Ֆեյսբուքի օգտատեր։

Ընդհանուր առմամբ Ֆեյսբուքի լսարանի մեծ մասը երիտասարդությունն է։ Այսպես, 13-34 տարեկանների բաժինը կազմում է 72 տոկոս, այսինքն 720 000։ Ըստ Ֆեյսբուքի գովազդային պլատֆորմի տվյալների, Հայաստանից օգտատերերի բաժանորդագրությունների քանակի (լայքերի) ամենամեծ լսարաններ ունեն լրատվականները։

internet01

Ֆեյսբուքում Հայաստանից ամենաշատ լայք ունեցող էջերը՝ ըստ կատեգորիաների

Մյուս կողմից, Օդնոկլասնիկի սոցցանցի օրեկան այցելությունները հասնում են 900 հազարի։ Այս երկու սոցիալական ցանցերը հանդիսանում են հիմնական հարթակները, որոնցից օգտվում են հայաստանցիները։

internet02

Օդնոկլասնիկի օրական այցելությունները Հայաստանից՝ ըստ Liveinternet.ru

Հաջորդ շատ արագ աճող սոցցանցն է Ինստագրամը։ Այստեղ վերջին կես տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել  է մոտավորապես 50 տոկոսանոց օգտատերերի աճ։ Վերջին ամսվա ընթացքում ակտիվ օգտատերերի թիվը կազմել է 310 00։ Ընդ որում սա շատ ավելի երիտասարդ սոցցանց է։ Այստեղ 13-34 տարեկանների թիվը հասնում է 260 000-ի։

Եթե դիտարկենք ոչ թե սոցցանցերի, այլ հիմա արագ լսարան նվաճող մեսենջերները, ապա Հայաստանում թիվ մեկը տվյալ պահին հանդիսանում է Viber-ը։ Այստեղ մենք տարբերվում ենք հիմնական միջազգային միտումներից, քանի որ երկրների մեծամասնությունում գերիշխող դիրք ունեն Ֆեյսբուքին պատկանող Whatsapp֊ը և  Facebook Messenger-ը։

internet03

Երկրները՝ ըստ ամենաշատ օգտագործվող մեսենջերների։ 2016 թվականի մայիսի տվյալներ, SimilarWeb

Android օպերացիոն համակարգի համար Հայաստանից օգտագործման տեսանկյունից Viber֊ը զիջում է միայն Ֆեյսբուքին։

internet04

Հունվարի ընթացքում Android օպերացիոն համակարգի համար Հայաստանից ներբեռնված անվճար հավելվածների յոթնյակը, Similarweb։

Ֆեյսբուքի մեսենջերի ամսեկան կտրվածքով օգտագործոմը Հայաստանից կազմում է 380 000։ Ընդ որում, 13-34 տարեկանները կրկին գերակշռում են՝ նրանց բաժին է ընկնում 300 000-ը։

Այսպիսով, Հայաստանի համացանցը շատ երիտասարդ է։ Դա մի կողմից խոսում է մինչև 35 տարեկանների սոցիալական, ինչպես նաև պոտենցիալ տնտեսական ակտիվության մասին։ Մյուս կողմից,  նաև բացասական ցուցանիշ է, օրինակ, 40-ն անց հայաստանցիների շրջանում գործազրկության հնարավոր վերացման տեսնակյունից։

Համակարգչային գիտելիքների թույլ լինելը կամ բացակայելը ավագ սերնդի մոտ ներկա համաշխարհային տեղեկատվական զարգացումներին զուգահեռ բավականին բացասական միտումներ է ցուցադրում աշխատանքային շուկայի տեսանկյունից։

Ձեզ կարող են հետաքրքել նաև Սամվել Մարտիրոսյանի հետևյալ հոդվածները

Բջջային օպերատորների ամենամեծ թշնամին. OTT

Կրիպտովիրուսները և տնտեսությունը․ արդյո՞ք Հայաստանը տուժում է

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Լուրեր ապագայից․ ավտոմեքենաների ապստամբությունը (ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ)

Հայաստանի դեպքում՝ չմաքրած ձյունը և փոսերը դեռևս լուրջ խնդիր են արհեստական ինտելեկտի համար

Լուրեր ապագայից․ աշխատավարձ բոլոր գործազուրկներին. ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կանխատեսումները խոսում են այն մասին, որ արտադրության մեջ ռոբոտների թիվը աճելու է, ինչը նշանակում է, որ նվազելու են մարդկանց համար նախատեսված գործատեղերը։

Կրիպտովիրուսները և տնտեսությունը․ արդյո՞ք Հայաստանը տուժում է

Հայաստանում գտնվող հարցման մասնակիցներից 4.7%-ը հանդիսացել են 2016 թվականին կրիպտովիրուների զոհ

Յուքոմը