Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լուրեր ապագայից․ աշխատավարձ բոլոր գործազուրկներին. ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

Սամվել Մարտիրոսյան

17:51 , 07 Փետրվար 2017

Վերջերս բազային կամ բացարձակ բազային եկամտի մասին շատ են խոսում։ Հիանալի, հրաշալի, իսկ մյուս կողմից՝ մտահոգիչ երևույթ։ Հիմքում դրված է առաջարկ․ բոլորին վճարել բազային աշխատավարձ կամ գումար։ Ձևակերպումը կարևոր չէ։ Կարևորը հիմնական գաղափարն է․ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ստանա ինչ֊որ բազային գումար։ Անկախ նրանից, թե նա ով է, ինչ է աշխատում (եթե ընդանրապես աշխատում է), ինչքան գումար է ստանում և այլն։ Այսինքն՝ բոլորին վճարել հավասար։ Մոտավորապես այնքան, որ մարդ կարողանա այդ գումարով գոյատևել։

Շվեյցարիայում, որտեղ ամեն քիչ թե շատ կարևոր հարց որոշվում է հանրաքվեի միջոով, բնակչությունը դեմ եղավ ամսական 2500 շվեյցարական ֆրանկ (մոտավորապես 2600 ԱՄՆ դոլարին հավասար գումար է, որը երկրի միջին աշխատավարձի մոտավորապես կեսին է հավասար) բազային եկամտի գաղափարին։

Բազային եկամտին դեմ խոսացողները բազմաթիվ փաստարկներ ունեն։ Սակայն հիմնական երկուսը շատ պարզ են։ Առաջինը՝ երկիրը կողողվի պորտաբույծներով, շատերը չեն էլ ուզենա աշխատել։ Երկրորդը՝ հասկանալի է, որ բեռը կտեղափոխվի աշխատողների ուսերին։

Սակայն տարբեր երկրներում արդեն իրականացվում են փորձեր, որոնց նախնական տվյալներն ասում են, որ պորտաբուծության աճ չի նկատվում։ Ֆինլանդիայում արդեն մեկ ամիս է, ինչ սկսել է սոցիալական գիտափորձը այս ուղղությամբ։ Երկու հազար գործազուրկ կստանան 800 եվրոյին հավասար գումար։ Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա մոտ ապագայում երկրի բոլոր քաղաքացիները կսկսեն ստանալ բազային եկամուտ։ Գերմանիայում իրականացվում է նմանապես գիտափորձ արդեն երկու տարուց ավելի։ Նույնը հոլանդական Ուտրեխտում։ Եվ այլն։

Բազային եկամուտը, կարծես, հիմնված է սոցիալական արդարության վրա։ Եվ հասկանալի է դառնում, երբ նման գաղափարները հաղթում են սոցիալիստական Ֆինլանդիայում։ Բայց գաղափարի մասին արդեն խոսում են կապիտալիստական ճամբարում։ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 2016 օգոստոսին խոսեց բազային եկամտի մասին։ Մեր օրերի Էդիսոնը՝ Իլոն Մասկը, իր հերթին համարում է, որ գաղափարը ոչ միայն լավն է, այն անխուսափելի է։

Ամբողջ խնդիրը նրանում է, որ ներկա և մոտակա ապագայի տեխնիկական զարգացումը բերելու է կտրուկ գործազրկության աճի։ Նույն Մասկի գործարաններում աշխատում են տասնյակ ռոբոտներ։ Վերջին տարիներին արտադրական ռոբոտների շուկան սկսել է արագ աճել։ 2015 թվականին աճը եղել է աննախադեպ 15 տոկոսին հավասար։

salaries-1

Կանխատեսումները նույնպես խոսում են այն մասին, որ արտադրության մեջ ռոբոտների թիվը աճելու է։ Ինչը նշանակում է նաև, որ նվազելու են մարդկանց համար նախատեսված գործատեղերը։

salaries-2

Գործազրկությունը աշխարհում աճում է, և կանխատեսումները դրական չեն։ Իհարկե, դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով, ընդհանուր տնտեսական անկումով, հատկապես զարգացող շուկաներում։ Սակայն առաջիկա տարիներին իրավիճակը կարող է կտրուկ վատթարանալ, քանի որ շուկա են մտնում ոչ միայն արտադրական ռոբոտներ։ Արհեստական բանականությունը, ինտերնետում վխտող բոտերը արդեն կարողանում են փոխարինել բազմաթիվ աշխատանքի տեսակներ։ Ընդ որում, արհեստական բանականության շուրջ իրականացվող ուսումնասիրությունները, ահռելի ներդրումները այս ոլորտում բերում են նրան, որ ռոբոտները կարողանում են փոխարինել արդեն բարձրակարգ աշխատողներին։

Ըստ որոշ հաշվարկների, մոտակա տարիներին համակարգչային տեխնոլոգիաները ԱՄՆ աշխատանքային շուկայի մոտ 47%-ում թույլ կտա դուրս մղել մարդկանց և փոխարինել իրենց ռոբոտներով։ Արդեն նորություններում պարբերաբար կարելի է կարդալ նյութեր այն մասին, թե այստեղ կամ այնտեղ արդեն աշխատում են միայն ռոբոտներ։

Ռոբոտները արդեն վիրահատություններ են անում, իրավաբանական խորհրդատվություն են տալիս և այլն, և այլն։ Դեռ սա զարմացնում է։ Մի քանի տարի անց կդառնա առօրեական։ Իսկ ևս մի քանի տարի, և կսկսի զայրացնել։ Զայրացնել այն հազարավոր մարդկանց, որոնք կկորցնեն իրենց աշխատանքը և չեն կարողանա վերապատրաստվել ու ստանալ նոր աշխատանք։ Նման աշխարհում սոցիալական ցնցումների դեմ ամենալավ մեխանիզմներից մեկը բազային եկամուտն է լինելու։ Այնպես որ, աննկատ, բայց մի շարք երկրներում արդեն փորձում են պատրաստվել ապագային։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Լուրեր ապագայից․ ավտոմեքենաների ապստամբությունը (ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ)

Հայաստանի դեպքում՝ չմաքրած ձյունը և փոսերը դեռևս լուրջ խնդիր են արհեստական ինտելեկտի համար

Հայաստանյան ինտերնետը․ սոցցանցերն ու մեսենջերները

ֆեյսբուքի և Ինստագրամի գովազդային հարթակները բավականի շատ տեղեկատվություն են տրամադրում Հայաստանից ինտերնետից օգտվողների վերաբերյալ

Կրիպտովիրուսները և տնտեսությունը․ արդյո՞ք Հայաստանը տուժում է

Հայաստանում գտնվող հարցման մասնակիցներից 4.7%-ը հանդիսացել են 2016 թվականին կրիպտովիրուների զոհ

Յուքոմը