Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու Հայաստանը չունեցավ 4.8% տնտեսական աճ

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

Բաբկեն Թունյան

18:02 , 09 Հունվար 2016

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2015 թվականի համար կկազմի 2.5%, իսկ հաջորդ տարի՝ 2.2%։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցում։

ՀԲ-ն, փաստորեն, վերանայել է իր նախորդ կանխատեսումները՝ 2015 թվականի համար աճման ուղղությամբ, 2016 թվականի համար՝ նվազման ուղղությամբ։ Այսպես, նախորդ տարվա հունիս ամսին հրապարակված զեկույցում ՀԲ-ն Հայաստանի համար 2015 թվականին կանխատեսում էր 0.8% տնտեսական աճ, իսկ 2016 թվականի համար՝ 2.7% աճ։

Ընդհանուր առմամբ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում 2016թ. կանխատեսվում է 3% տնտեսական աճ։ Ամենից բարձր աճի տեմպ կապահովի Թուրքմենստանը՝ 8.9%։ Իսկ ամենամեծ տնտեսական անկումը կգրանցի Ռուսաստանի տնտեսությունը՝ -0.7%։ Ըստ ՀԲ-ի, ՌԴ տնտեսության անկումը 2015 թվականի համար կկազմի 3.8%։

WB-GDP

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի տնտեսական անկումը բացասական ազդեցություն է ունենում հարևան երկրների, հատկապես Հայաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուկրաինայի վրա, որոնք մեծ ծավալի մասնավոր դրամական փոխացումներ են ստանում Ռուսաստանից:

Սակայն զեկույցում կա մի չափազանց հետաքրքիր գնահատական՝ կոնկրետ որքանո՞վ է ազդում ՌԴ տնտեսական անկումը Հայաստանի վրա։

Այսպես, ըստ ՀԲ մասնագետների, Ռուսաստանի տնտեսության 1 տոկոսանոց անկումը նվազեցնում է Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը 0.6 տոկոսային կետով։ Այս առումով, Հայաստանը ՌԴ տնտեսական շոկերի նկատմամբ երկրորդ ամենախոցելի երկիրն է՝ Ուկրաինայից հետո։

WB-GDP-impact

Եթե հիմք ընդունենք այս գնահատականը,  և այն կանխատեսումը, որ Ռուսաստանի տնտեսությունն 2015-ին 3.8% անկում է գրանցելու, կարող ենք հաշվարկել, որ դրա հետևանքով Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը նվազել է շուրջ 2.3 տոկոսային կետով։

Այսինքն, եթե Ռուսաստանի տնտեսությունը անկման փոխարեն գոնե զրոյական աճ ունենար 2015-ին, ապա Հայաստանի տնտեսական աճը 2.5%-ի փոխարեն կլիներ շուրջ 4.8%։

Իհարկե, տնտեսության մեջ եթեներով չեն առաջնորդվում, սակայն այս գնահատականը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ մենք վտանգավորության աստիճանի կախվածություն ունենք 1 երկրի տնտեսությունից և պետք է լրջագույն քայլեր կատարենք՝ ներքին ռեսուրսների ու պոտենցիալի հաշվին այդ ազդեցությունը գոնե նվազագույնին հասցնելու համար։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նվազագույն տնտեսագիտական գիտելիքներ ունենալու կարևորությունը

Տնտեսագիտական նվազագույն գիտելիք ունեցողը հասկանում է, որ թոշակը վճարվում է հարկերից, և, եթե թոշակն ավելանում է, ապա հավաքագրվող հարկերն էլ են ավելանալու։

Ագրեսիվ վարկավորման վտանգը

Կարճ ժամանակում ՀՀ բանկային համակարգ ահռելի քանակությամբ փող մտավ, որը պետք է արագ տեղաբաշխել

Թափանցիկ ոլորտի անթափանց շերտը. ինչու են ՀՀ բանկիրները գաղտնի պահում իրենց աշխատավարձի չափը

Որքա՞ն են ստանում հայաստանյան բանկերի ղեկավարները։ Սա արդեն գրեթե «պետական գաղտնիք» է