Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ի՞նչ հեռանկարներ են բացվել հայաստանյան բիզնեսների համար ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրման արդյունքում․Modex (Մաս I)

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

MODEX

18:05 , 13 Սեպտեմբեր 2018

2018թ-ի մայիսի 11-ին Աստանայում ստորագրվեց Ազատ առևտրիձևավորմանն ուղղված ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագիրը։ Մենք, ելնելով Հայաստանի տնտեսության իրականությունից, որոշեցինք առանձնացնել տնտեսական գործունեության մի քանի տեսակներ (ըստ թողարկած ապրանքների), որոնց համար առավել գրավիչ կարող է լինել այս համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունները։

Հանքային և գազավորված ջրերի արտադրություն (ԱՏԳ ԱԱ 2201 10)

2017թ-ին «հանքային և գազավորված ջրեր» ապրանքային ենթադիրքիապրանքներ Իրան ներկրելու մաքսային դրույքաչափը ազգերի առավել բարենպաստության ռեժիմում (mostfavourednationrate) եղել է 55%, ԵԱՏՄ երկրների արտադրողների համար նախատեսվում է սահմանել 14%:

Համաձայն Իրանի հանքային և շշալցված ջրի ասոցիացիայի տվյալների` Իրանի բնակչության միայն 3%-ն է ակտիվորեն օգտագործում շշալցված ջուր, ընդհանուր առմամբ՝ 1 շնչի հաշվով շշալցված ջրի սպառումը տարեկան կազմում է մոտ 15 լ, այսինքն՝ ընդհանուր առմամբ, մոտ 1215 մլն լիտր, որի մոտ 0.0185%-ն է միայն ներկրվում արտերկրից։ Շշալցված ջուր արտադրում են շուրջ 140 արտադրող։ Շուկայի առաջատարն է Damavand ընկերությունը (~40% մասնաբաժնով), որի բաժնետոմսերի մի մասը 2008թ-ին ձեռք է բերել ֆրանսիական Danone ընկերությունը և իրականացնում է նաև կառավարումը։

Թեև մինչ այժմ ինչպես մյուս արտասահմանյան արտադրողների, այնպես էլ հայաստանյան արտադրողների ներկայությունը Իրանի շշալցված ջրի շուկայում չնչին է եղել (148 հազ․ լ, 2017թ), սակայն մաքսային նոր դրույքաչափը էականորեն կարող է նպաստել նրանց գնային մրցունակության բարձրացմանը:

Ի դեպ, հաշվի առնելով շշալցված ջրի իրանական շուկայի աճի տեմպերըև առհասարակ Միջին Արևելքի շուկայի մեծությունը, այս հնարավորությունը կարող է հետաքրքրել նաև շշալցված ջրի բիզնեսում ներգրավված խոշոր ընկերություններին, ինչպիսիք են՝ Nestle-ն և TheCocaColaCompany-ն (բրենդը՝ Bonaqua)։

Քաղցրավենիքի և հրուշակեղենի արտադրություն

Համաձայնագրով նշանակալից արտոնություններ են սահմանված նաև հրուշակեղենի մի շարք տեսակների համար(տես՝ ներքոնշյալ աղյուսակը),սակայն միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ Իրանն ինքը հանդիսանում է հրուշակեղեն արտահանող երկիր, հետևաբար մեր արտադրողները կարող են հանդես գալ միայն որոշակի որմնախորշերում։ Այս առումով պետք է նշել, որ անհրաժեշտ կլինի նաև զգալի մարքեթինգային ջանքեր ներդնել շուկա մուտք գործելու/դիրքերը ամրացնելու համար:

modex-eatm

UN Comtrade-ի տվյալների համաձայն՝ 2017թ-ին վերոնշյալ ապրանքային ենթադիրքերի գծով Իրանը ներկրել է $8.1 մլն ապրանքներ և արտահանել՝ $58.7մլն-ի, ընդ որում՝ Հայաստանից Իրան է արտահանվել$150 հազ․-ի ապրանք։

Ի թիվս հայաստանյան գործող արտադրողների, այս հնարավորությունը կարող է որոշիչ գործոն հանդիսանալ նաև խոշոր միջազգային ընկերությունների համար, որոնք գործարան հիմնելով Հայաստանում՝ որպես ավելի բարենպաստ ներդրումային միջավայր ունեցող երկիր, կարող են համեմատաբար քիչ տրանսպորտային ծախսերով ներթափանցել իրանական շուկա։ Միևնույն ժամանակ, ի գիտություն մեր գործարարների, պետք է նշել, որ ներկրման արտոնյալ դրույքաչափ նախատեսված չի այնպիսի ապրանքային դիրքերի համար ինչպիսիք են՝ «Ոչխարի կամ այծի միս՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած» (ԱՏԳԱԱ 0204), ոսկերչական իրերը (ԱՏԳԱԱ 7113,7114,7115):

Ամփոփելով մեր հոդվածաշարի առաջին մասը, պետք է նշենք, որ մատնանշված տնտեսական գործունեությանտեսակներով զբաղվող գործարարները՝ իրանական շուկա մուտք գործելու որոշում կայացնելուց առաջ, պետք է առավել մանրամասն ուսումնասիրություն (feasibilitystudy)իրականացնեն և փորձեն տեղում գործընկերներ գտնել։

«Մոդեքսը» խորհրդատվական ընկերություն է՝ մասնագիտացած արտահանման խթանման և կառավարման խորհրդատվության ոլորտներում, որը խորհրդատվություն է տրամադրում իր հաճախորդներին՝ ռազմավարության և կորպորատիվ ֆինանսների, մարքեթինգի և վաճառքի, հետազոտությունների և օպերացիոն կառավարման ոլորտներում, մասնավորապես մշակում է գործարար ծրագրեր, իրագործելիության ուսումնասիրություններ և ֆինանսական մոդելներ։ Մեր հրապարակումներին պարբերաբար ծանոթանալու համար կարող եք հետևել մեր ընկերության էջին Facebook-ում կամ Linkedin-ում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես վերջին 10 տարում փոխվեցին ջուր խմելու սպառողական նախասիրությունները Հայաստանում․ Modex

2017թ-ին աղբյուրի տարայավորված ջրի (ներառյալ բարձրորակ խմելու ջրի) սպառումը առաջին անգամ գերազանցել է տարայավորված հանքային ջրի սպառումը։

Ի՞նչ հեռանկարներ են բացվել հայաստանյան բիզնեսների համար ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրման արդյունքում․ Modex (Մաս II)

Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել մեկ այլ գործունեության տեսակ՝ քիմիական նյութերի և արտադրատեսակների արտադրությունը

«Հայկական կոնյակը» Ռուսաստանի շուկայում

«Մոդեքսը» որոշել է անդրադառնալ ՌԴ «կոնյակի» շուկայի վերջին տարիների զարգացումներին, ինչպես նաև «հայկական կոնյակի» շուկայական դիրքին։