Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Զբաղվածությունը և վարձատրությունը Հայաստանի առևտրային բանկերում 2017թ-ին

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

MODEX

13:05 , 05 Փետրվար 2018

2017թ-ի տարեվերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերով զբաղված են եղել 11,068 անձ[1], ինչը 2.5%-ով ավել է, քան հունվարի վերջի դրությամբ արձանագրված ցուցանիշը։ Ընդ որում՝ աշխատակիցների քանակով առաջատարը ACBA բանկն է՝ 1293, որին հաջորդում է VTB բանկը՝ 1263: Այս երկու բանկերը առաջատար են նաև աշխատավարձի և դրան հավասարեցված հատուցումների մասով ևս (այսուհետ՝ վարձատրության[2]), համապատասխանաբար՝ 8.48 մլրդ ՀՀ դրամ և 7.1 ՀՀ մլրդ դրամ։

Աշխատակիցների միջին ամսական վարձատրության չափը ավելի հստակ ներկայացնելու համար, մեր կողմից բանկերի աշխատակիցները բաժանվել են երկու խմբի՝ «ոչ ղեկավար» աշխատակիցներ և «ղեկավար» աշխատակիցներ (բանկի խորհրդի և գործադիր մարմնի անդամներ)։ 2017թ-ին «ոչ ղեկավար» աշխատակիցների միջին ամսական վարձատրությունը կազմել է 407,834 ՀՀ դրամ, իսկ «ղեկավար» աշխատակիցներինը՝ 3,796,922 ՀՀ դրամ, այսինքն վարձատրության խզվածքը (pay gap) երկու խմբերի միջև եղել է ավելի քան 9.3 անգամ։

Գծապատկերը կարելի է մեծացնել և թերթել՝ տեսնելու համար 2 էջերի պարունակությունը

Բանկերի հաշվետվություններ, Մոդեքս խորհրդատվական ընկերության գնահատականներ

«Ոչ ղեկավար» աշխատակիցների միջին ամսական վարձատրության մեծությամբ առաջատարը եղել է Mellat բանկը՝ 898,483 դրամ, որին հաջորդել են՝ HSBC բանկը՝ 703,848 դրամ, ArmSwissbank-ը՝ 678,557 դրամ և Ameriabank-ը` 581,143 դրամ, իսկ առավել ցածր վարձատրվել են Armeconombank-ի աշխատակիցները՝ 274,477 ՀՀ դրամ, այսինքն HSBC բանկի «ոչ ղեկավար» աշխատակիցները միջինում 2.5 անգամ ավելի շատ են վարձատրվում, քան Armeconombank-ի աշխատակիցները։

«Ղեկավար» աշխատակիցների միջին ամսական վարձատրության[3] մեծության գծով առաջատարը եղել է Ameriabank-ը՝ 10,275,531 ՀՀ դրամ, որին հաջորդում են VTB և ACBA բանկերը[4] համապատասխանաբար՝ 7,142,857 ՀՀ դրամ և 7,083,333 ՀՀ դրամ, իսկ առավել ցածր վարձատրվել են ArmSwissbank-ի «ղեկավար» աշխատակիցները, 2017թ-ին նրանց միջին վարձատրությունը կազմել է 959,208 ՀՀ դրամ, ընդ որում՝ վարձատրության խզվածքը այս բանկի դեպքում ամենափոքրն է եղել՝ 1.41:

Ավելացնենք, որ առանձին բանկերի դեպքում խորհուրդը կարող է չվարձատրվել, կամ վարձատրությունը սիմվոլիկ կարող է լինել:

«Մոդեքսը» խորհրդատվական ընկերություն է՝ մասնագիտացած արտահանման խթանման և կառավարման խորհրդատվության ոլորտներում, որը խորհրդատվություն է տրամադրում իր հաճախորդներին՝ ռազմավարության և կորպորատիվ ֆինանսների, մարքեթինգի և վաճառքի, հետազոտություններ և օպերացիոն կառավարման ոլորտներում։ Մեր հրապարակումներին պարբերաբար ծանոթանալու համար կարող եք հետևել մեր ընկերության էջին Facebook-ում կամ Linkedin-ում։

modex-undersign

[1] Որոշ բանկերի դեպքում հոկտեմբերից սկսած տվյալները բացակայում են, ինչի համար հիմք ենք ընդունել վերջին հասանելի տվյալը, աղբյուր՝ www.1000plus.am

[2] Դրա մեջ են մտնում նաև հաշվարկված, բայց վճարված կամ չվճարված պարգևատրումները, արձակուրդային վճարները, ինչպես նաև եկամտային հարկը, կուտակային կենսաթոշակային վճարը, պարտադիր դրոշմանիշային վճարը, fringe benefit-ների գծով ծախսերը (օրինակ, գործատուի հաշվին մարզասրահ հաճախելը, բժշկական ապահովագրությունը) և այլ նմանատիպ ծախսեր։

[3] Խոսքը գնում է միայն կարճաժամկետ վճարումների մասով, այսինքն եթե տնօրեննեը վարձատրվում են նաև բաժնետոմսերով, դրանք ներառված չեն այս հաշվարկներում, ինչպես օրինակ HSBC-ի դեպքում

[4] Այս երկու բանկերի, ինչպես նաև Еvocabank-ի և ASHB-ի մասով փաստացի տվյալները 2017թ-ի 4-րդ եռամսյակի հաշվետվությունում ներկայացված չեն, ինչի համար մենք կատարել ենք գնահատում՝ ուղղորդվելով նախորդ տարիների ցուցանիշների, բանկի խորհրդի և գործադիր մարմնի անդամների քանակի, բանկի հիմնական տնտեսական ցուցանիշներով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Առևտրային բանկերն ունեն նշանակալից չիրացված շուկայական հնարավորություններ Հայաստանում (մաս 2-րդ)․ Modex

Շուկայում առկա են զգալի հնարավորություններ միկրովարկերի պորտֆելի ընդլայնման, ավանդների ներգրավման, ինչպես նաև մանրածախ ֆակտորինգի գծով

Առևտրային բանկերն ունեն նշանակալից չիրացված շուկայական հնարավորություններ Հայաստանում (մաս 1-ին)․ Modex

Նույնիսկ ՀՀ առևտրային բանկերի գովազդային հաղորդագրությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բանկերը հիմնականում գործում են սուր մրցակցության պայմաններում

Հայկական պանիրը ռուսական շուկայում․ «ռազմավարական պատուհան», որից պետք է առավելագույնս արդյունավետ օգտվել, քանի դեռ ուշ չէ. Modex

Հայաստանյան արտադրող/արտահանողները ռուսական շուկայում իրենց մրցակցային դիրքերի ամրապնդմանն ուղղված լուրջ քայլեր չեն ձեռնարկել