Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դաժան մարդասիրություն

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

Արթուր Դանիելյան

15:10 , 16 Հունվար 2017

ՀՀ-ում մեկ շնչին ընկնող նվազագույն պարենային զամբյուղը կազմում է 31,000 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 55,000 դրամ: Այսինքն, 4 հոգանոց ընտանիքը պետք է ամսական վաստակի առնվազն 220,000 դրամ, որպեսզի ստանա բավարար էներգետիկ արժողությամբ սնունդ: Այսինքն, ծնողներից յուրաքանչյուրը պիտի աշխատի մոտ 110,000 դրամ, որ ընտանիքը գոյատևի: Այնպես է ստացվել, որ պետական համակարգի միջին աշխատավարձն էլ է մոտավորապես այդքան: Մինչդեռ, եթե մարդը վաստակի դրանից քիչ, նա կամ պիտի զբաղվի գյուղատնտեսությամբ, կամ ուշ, թե շուտ սովից մեռնի… կամ էլ արտագաղթի: Միջին հաշվով, ոչ գյուղատնտեսական սեկտորը 3 անգամ ավելի արդյունավետ է, քան գյուղատնտեսականը:

Ստացվում է, որ ավելի լավ է, ընդ որում 3 անգամ ավելի լավ է, մարդը նստած «շարիկ գլորի», ռոճիկ ստանա ու գնա ուտի (տեղական արտադրանքը), քան զբաղվի գյուղատնտեսությամբ: Սա է սպառողական տնտեսության փայլն ու թշվառությունը, և սա է պատճառը, որ այն տնտեսությունները, որոնք կարող են գործազրկության նպաստ տալ՝ տալիս են:

Հիմա անդրադառնամ այն դաժան պատճառին, թե ինչու աշխատավարձ բարձրացնելը լավ միտք չէ: Մենք բոլորովին վերջերս ենք հասել պարենային անվտանգության շեմին, երբ ՀՀ տնտեսությունն ունակ է արտադրել այնքան մթերք, որքան անհրաժեշտ է իր բնակչությանը: Բացառություն են կազմում բուսայուղն ու շաքարը, որի ներկրումն, ըստ այդմ, ոչ պաշտոնական մենաշնորհի օգնությամբ պետական վերահսկողությունից դուրս է հանված:

Ի սկզբանե, ոչ պաշտոնական մենաշնորհները պատերազմող երկրում կոչված էին լուծել մատակարարման խնդիրը, հետագայում այն դարձավ նաև երկրորդ «կասսան» լցնելու ձև: Գրեթե նույն պատկերն է սպառողական զամբյուղում, որտեղ գրենական պիտույքներից բացի, Հայաստանում ամեն ինչ արտադրվում է, սակայն, ի տարբերություն պարենի, մենք դեռ այս զամբյուղում մրցունակ չենք ուրիշների արտադրության հետ (հարցը մի 4 տարում կլուծվի):

Վիճակագրորեն ստացվում է, որ երբ մարդը աշխատում է 55 հազար դրամ ամսական, նա, գրեթե անխուսափելիորեն, պիտի այդ գումարը ծախսի հայրենական արտադրողի վրա, ընդ որում, ծախսի ամբողջությամբ: Սակայն հենց եկամուտը ավելի եղավ 55 հազարից, կա տեսական հնարավորութուն, որ այդ գումարը կամ կխնայվի, կամ կծախսվի՝ այլ տնտեսության կողմից արտադրված ապրանքների վրա:

Եվ ուրեմն ստացվում է, որ 4 հոգանուց ընտանիքը պիտի աշխատի ոչ պակաս քան 220,000 դրամ, որպեսզի սովամահ չլինի, կամ պետությանը վնաս չտա (ինչը ավելի անցանկալի է), բայց ոչ ավել քան 220,000 դրամ, որպեսզի ուրիշ պետությանը օգտակար չլինի սեփականի հաշվին: Մարդուն պետք է տալ ուղիղ այնքան փող, որ նա ոչ շռայլություն իրեն թույլ տա, ոչ էլ խնայի՝ ծախսելով ամբողջը երկրի ներսում:

Եթե տնտեսությունը աճեր, հարկ կլիներ էլի մի 5-7% ավելացնել սոցիալական ծախսերը, մասնավորապես հաստիքացուցակ ընդլայնելով, ոչ թե, օրինակ՝ եղածներին պարգևատրելով: Արդյունքում, և՛ դպրոցներն ու հիվանդանոցները կհամալրվեն, և՛ գործազրկությունը կնվազի ընդունելիին մոտ շեմի:

Հայաստանի ֆիսկալ և մոնետար քաղաքականությունը ճշգրտված է այնքան, որ նույնիսկ մի քանի դրամի տատանման տեղ չկա: Ներկա պահին ֆինանսական հնարավորությունները քաշված են 110%-ով: Խնդիրների լուծումը կարող է լինել միայն ռեալ սեկտորում, կամ, ինչպես ես եմ դա կոչում, Ալեքսանյանի սեկտորում: Լուծումները պահանջում են կայացած քաղաքական համակարգ: Այնպես որ, երբ մյուս անգամ հերթական դեմագոգին անտեսեք, ի նկատի ունեցեք, որ, պարզապես անտեսելով, դուք իրեն թույլ եք տալիս շարունակել լճացնել տնտեսությունը:

Դատարկախոսներին պետք է հանրային ծաղրի ենթարկել, որպեսզի ճարտարախոսությամբ չօժտված պրոֆեսիանալների խոսքերը հասանելի դառնան: Ու եթե ձեզ թվում է, թե պետական ապարատն է խոչընդոտում տնտեսական աճին, խնդրում եմ` գնացեք և զրուցեք արտահանողների հետ և տեսեք, թե ինչից են նրանք բողոքում: Հիմնական խնդիրներն են՝ որակյալ կադրերը, լոգիստիկան և կապիտալի մատչելիությունը:

Դրանց լուծումն է՝ Մերիտոկրատիան, լոգիստիկայի սուբսիդավորումը և այլընտրանքային էներգիայի պատշաճ սակագինը (60 դրամից ոչ պակաս): Սա է պատճառը, որ ես քարոզում եմ եռաքայլ տնտեսություն:

Հ.Գ. հիմա հասկանո՞ւմ էք, թե ինչու են նրան «վերջին բոլշևիկ» կոչում: Ուղն ու ծուծով սոցիալիստ՝ իր ծայրահեղ կարգապահությամբ:

#եռաքայլ_տնտեսություն

#Meritocracy

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես խնայել տարեկան 300 մլն դոլար՝ ընդամենը 1 որոշմամբ

9,5 միլիարդ դոլարի հզորություններ ներգրավելուն պես Հայաստանը կունենա անվճար էներգիա մոտ 30 տարի

Պորտաբույծների հեռացման վտանգը

Ոչ թե կրճատել է պետք, այլ աշխատատեղ ստեղծել

Տեխնո-Մերիտոկրատիայի ներդրման սկզբունքները

Զրկված լինելով թե՛ մարդկային և թե՛ հումքային ռեսուրսներից` Հայաստանի Հանրապետության գոյատևման միակ գրավականը կարող է լինել գիտելիքահեն հասարակության կառուցումը