Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բջջային օպերատորների ամենամեծ թշնամին. OTT

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

Սամվել Մարտիրոսյան

20:39 , 23 Դեկտեմբեր 2016

Բջջային կապի շուկան նոր իրավիճակում է հայտնվել: Արդեն նշվել էր այն մասին, որ բջջային կապի օպերատորների բաժանորդների թիվն աճում է, սակայն եկամուտները ընկնում են:  

Եթե դիտարկենք օպերատորների եկամուտները շարժական կապից, ապա կտեսնենք, որ վերջին տարիներին նկատվել է սկզբից աճ՝ պայմանավորված բաժանորդների թվի կտրուկ աճով, սակայն վերջին 2-3 տարիներին մեջ սկսվել է անկման փուլը: Եկամուտների  առումով պիկային են եղել հատկապես 2013-2014 թվականները, որից հետո սկսվել է անկումը։

2016 թվականը դեռ չի ամփոփվել, և բջջային կապի 3 օպերատորները՝ «Ղ-Տելեկոմը» (VivaCell – MTS), «Արմենիա տելեֆոն կոմպանին» (Beeline) և «Յուքոմը» (Ucom) առայժմ հրապարակել են առաջին, երկրորդ եռամսյակների հաշվետվությունները («Յուքոմը» շարժական կապի հաշվետվություններում ներկայացնում է նաև Orange Armenia-ի տվյալները)։

Դինամիկան հասկանալու համար մենք համեմատել ենք այս տարվա հունվար-սեպտեմբերի եկամուտները՝ նախորդ տարիների հետ։

Օրինակ, այս տարվա հունվար-սեպտեմբերին 3 օպերատորները միասին շարժական կապից ստացել են 76 մլրդ դրամի եկամուտ, որը շուրջ 15%-ով քիչ է 2015 թվականի հունվար-սեպտեմբերին ստացած եկամտից։ Եվ ինչպես տեսնում եք, նվազման միտումը նկատվում է բոլոր օպերատորների մոտ՝ առանձին-առանձին։

MOBILe1

MOBILe2

Տվյալների աղբյուրը և վիզուալիզացիան՝ B4B PRO

 

Բջջային օպերատորների համար, ինչպես հայրենի, այնպես էլ միջազգային մակարդակով, կարևորագույն խնդիրներից մեկն է over-the-top content (OTT)-ն: Հասարակ սպառողը դրան ծանոթ է որպես զանազան մեսինջերներ, ինչպիսին են Վայբերը (Viber), Վոթզափփը (WhatsApp), ֆեյսբուքը և այլն, որոնք թույլ են տալիս հաղորդակցվել ձայնի, տեքստի միջոցով:

Որպես հետևանք՝ բջջային օպերատորը կամաց-կամաց կորցնում է GSM կապի մատակարարի դիրքերը, քանի որ բաժանորդը դադարում է օգտվել բուն հեռախոսազանգերից և կարճ հաղորդագրություններից, և ծառայություններից հիմնականը դառնում է բջջային ինտերնետ կապը, որի առկայությունը բավարար է OTT ծառայությունների միջոցով բոլոր հնարավորությունների համար:

Դեռ 2014-ին գնահատվում էր, որ 2012- 2018 թթ. հեռահաղորդակցության գլոբալ շուկան նման ծառայությունների պատճառով կկորցնի 386 միլիարդ դոլար: Հիմա արդեն կան գնահատականներ ամսական մոտ 25% կորուստների մասին:

Հայաստանի դեպքում պետք է հաշվի առնել նաև կտրուկ սմարթֆոնների թվի աճը բաժանորդների մոտ, ինչի մասին վկայում է, օրինակ, մեկ եռամսյակում բբջայինից ինտերնետ կապից օգտվողների թվի աճը 12%-ով: Սա էլ իր հերթին խոսում է այն մասին, որ բջջային օպերատորները կշարունակեն կորուստներ կրել, եթե չկարողանան փոխել բիզնես մոդելը:

Լուրեր ապագայից․ ավտոմեքենաների ապստամբությունը (ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ)

Հայաստանի դեպքում՝ չմաքրած ձյունը և փոսերը դեռևս լուրջ խնդիր են արհեստական ինտելեկտի համար

Լուրեր ապագայից․ աշխատավարձ բոլոր գործազուրկներին. ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կանխատեսումները խոսում են այն մասին, որ արտադրության մեջ ռոբոտների թիվը աճելու է, ինչը նշանակում է, որ նվազելու են մարդկանց համար նախատեսված գործատեղերը։

Հայաստանյան ինտերնետը․ սոցցանցերն ու մեսենջերները

ֆեյսբուքի և Ինստագրամի գովազդային հարթակները բավականի շատ տեղեկատվություն են տրամադրում Հայաստանից ինտերնետից օգտվողների վերաբերյալ