Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխատանքի փառաբանմանը զուգահեռ կարիք ունենք խնայողությունների փառաբանման

վերադառնալ հեղինակային բլոգ
alt="">

Հեղինակ

Հովհաննես Խաչատրյան

17:06 , 29 Օգոստոս 2018

Առանց կոմպլեքսավորվելու կարելի է ասել, որ Փաշինյանի կառավարության կողմից տնտեսության զարգացման #1 գործոնը կոռուպցիայի կրճատումն է, տնտեսության սպիտակեցումը։ Սրա երկարաժամկետ էֆեկտը շատ մեծ է։ Այսօրվա մեր տնտեսության բոլոր հարկերից բացի հարկվում է կոռուպցիոն հարկով (կամ կոռուպցիոն մուլտիպլիկատոր)։

Այստեղ նույնիսկ Փաշինյանը կարող էր իր ծրագիրն ավարտել, բայց քանի որ շարունակում ենք, մի քանի «կոպեկ» ավելացնենք․

Ենթակառուցվածքներ։ Սերժ Սարգսյանի կառավարությունների օրոք ոչ մի մեծ պրոյեկտ, կամուրջ, ճանապարհ, տրանսպորտ, լավ՝ մի մեծ շենք ավարտին չի հասցվել։ Դրանք ոչ միայն կոռումպացված այլ նաև անգործունակ կառավարություններ էին։ Հյուսիս-հարավի կտրուկ արագ տեմպերով կառուցումը թեստ կլինի Փաշինյանի կառավարության համար։ Մասնավոր-պետական համագործակցության, ենթակառուցվածքային պարտատոմսերի թողարկման և այլ գործիքներով՝ առանց ուղղակի պետական պարտք ավելացնելու, կարելի է ֆինանսավորում բարձրացնել այլ պրոյեկտների համար ևս։ Ենթակառուցվածքային հարթության մեջ է նաև տնտեսության թվայնացումը (պետական կառավարման մարմիններից, մինչև վճարային համակարգեր, մեծ կազմակերպությունների ներքին գործընթացներ)։

Հարկեր։ Ես պրոտեկցիոնիզմի (հովանավորչություն) կողմնակից եմ։ Պրոտեկցիա պետք է անել, իհարկե. ժամանակավոր, մինչև տվյալ ոլորտը ունենա բավարար մասշտաբ, ձևավորվեն կլաստերները (օրինակ, նույն ոսկեգործության), որից հետո հարկել ստանդարտ դրույքաչափերով։ Ես կողմնակից եմ եկամտահարկի և շահութահարկի մեխանիզմներով չխրախուսել սպառումը, այլ աջակցել ներդրումներին, շինարարությանն ու խնայողություններին։ Դետալներին չանդրադառնանք (այս առումով կենսաթոշակային հաջող բարեփոխումներին պետք է հաջորդեն պարտադիր առողջության ապահովագրությունը, կյանքի ապահովագրության ներդրումը): Աշխատանքի փառաբանմանը զուգահեռ կարիք ունենք խնայողությունների փառաբանման։ Եկամտահարկն էականորեն իջեցնելով` պետք է միաժամանակ խթաններ և մեխանիզմներ ստեղծել դրանք խնայողությունների և ներդրումների ուղղելու համար։

Հանքարդյունաբերություն։ Հանքարդյունաբերությունը մեզ մոտ հոլանդական հիվանդության առաջացման պատճառ է եղել ժամանակին (փոխարժեքի գերարժևորման), որը հենց սպանեց շատ ճյուղեր, իսկ ՏՏ-ին ահագին խանգարեց։ Հանքարդյունաբերության հարկման ողջ տրամաբանությունը պետք է փոխվի, իսկ վճարվող հարկերը միջինում կրկնապատկվեն։ Ընդերքի օգտագործումից առաջացած եկամուտները բաժնետիրացման ճանապարհով պետք է մասամբ պատկանի Հայաստանի մեծ թվով քաղաքացիների (օրինակ կենսաթոշակայինները կարող են բաժնետոմսեր ձեռք բերեն) և դրան զուգահեռ կիրառվի պաշտպանական հարկ, որն ուղղվի սպառազինության ձեռքբերմանը՝ այդ թվում տեղական արտադրության։ Հանքեր փակելու տեղը, դրանք պետք է գրագետ և չափավոր վերահսկել։

Ինտեգրացիա։ ԵԱՏՄ-ն ամեն դեպքում որոշակի հնարավորություններ տալիս է։ Հայաստանը պետք է դառնա Հոնգ Կոնգ՝ ԵԱՏՄ-ի համար։ Այսինքն, մենք աշխարհաքաղաքական ոչ մի ռևերանս չենք անում, բայց ունենում ենք ԵԱՏՄ-ից որակապես տարբեր ներքին տնտեսական կանոններ։ Արդյունքում՝ շատ օտարերկրյա ընկերությունների համար Հայաստանը կարող է պլացդարմ, գլխամասային գրասենյակի տեղակայման վայր կամ պարզապես հարմար մաքսային մուտքի կետ հանդիսանալ։ Այս ուղղությամբ մարքեթինգ և վաճառք (sales) պետք է անել:

Էներգետիկա։ Հայաստանն ունի հարաբերական առավելություն ատոմային էներգիային ոլորտում։ Արևայինն ու քամու էներգիան ոչ մի հաշվարկով առաջիկա հինգ տարում լուրջ կշիռ չի կազմելու, դա ավելի շատ իմիջային և սիմվոլիկ նշանակություն ունի։ Ռուսաստանի հետ նոր էներգաբլոկի կառուցման և ֆինանսավորման հաջող բանակցությունը դաշնակցի հետ հարաբերութուններում գերակայություն պետք է համարվի։

Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Տեխնոլոգիական առաջընթացի դեմը եթե անգամ ցանկանաս առնել, հնարավոր չէ։ Այստեղ ընդամենը երկու հոմանիշ բառ կգրեմ՝ կրթություն և կադրեր։ Մնացածը կլինի։ Նույնիսկ Բելոռուսում է այն կտրուկ զարգանում է։ Ընկերոջս հարցրեցի, թե ինչի՞ց է, ասաց՝ պետությունը մենակ ՏՏ-ին չի կարողանում խանգարել։

Ֆինանսական համակարգ։ Նորից, պրոտեկցիոնիզմի շրջանակներում ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ կարելի է էժան փող բաժանել։ Կառուցվածքային առումով սակայն, ֆինանսական համակարգն ավելի մեծ ռեֆորմների կարիք ունի, քան որևէ այլ ոլորտ Հայաստանում։ Այս թեմային հետագայում կանդրադառնամ, բայց Հայաստանի ֆինանսական համակարգը ոչ միայն պատրաստ չի սպասարկել ու նպաստել տնտեսական աճին, այլ նույնիսկ կարող է «պադվադիտ» անել։

Ֆինանսական համակարգը, իր որոշ խաղացողներով և պետական կառավարման մարմիններով դեռ գտնվում է մինչհեղափոխական Հայաստանում՝ իր հին մտածողությամբ ու չլուծված խնդիրներով։ Դոլարիզացիա, կանխիկ տնտեսություն, որոշ երկրի համար վտանգավոր ֆինանսական վիճակ ունեցող կազմակերպություններ, երկրի ցածր վարկանիշ, ֆինանսական ընկերությունների ոչ թափանցիկություն, բարոյապես մաշված կամ չկայացած ֆինանսական ենթակառուցվածքներ, տեխնոլոգիական ներդրումների բացակայություն, գրպանային ոչ ինստիտուցիոնալ ընկերությունների անիմաստ ու վտանգավոր մրցակցություն, տարօրինակ վերահսկողություն, տնտեսությանը կանգնեցնող դրամավարկային քաղաքականություն։ Այս ցուցակը կարելի է շարունակել, բայց հետո։

Նեգատիվ չավարտելու համար, մի բան ասեմ՝ մեր մեջ․ Հայաստանի տնտեսությունը պոտենցիալ ունի իր չափերով լինելու Վրաստանից երկու անգամ մեծ, և դա լինելու է …

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ