Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՏՄ

Վերադարձ լուրերի բաժին

Տիգրան Սարգսյանն ԱՊՀ երկրներին կառավարություններին կոչ է արել միանալ տնտեսության թվայնացման աշխատանքին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կառավարություններին տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքին միանալու կոչ է արել: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Սարգսյանն այդ մասին ասել է մարտի 15-ին տեղի ունեցած Տնտեսական միջազգային համաժողովի լիագումար նիստի ընթացքումը: «Այսօր, երբ մենք ձևավորում ենք թվային նախագծերի ճարտարապետությունն ու դիզայնը, […]

B4B / 12:43 Մարտ 16 19

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերության նախարարների հանդիպմանը

Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արդյունաբերության ոլորտի նախարարների հանդիպումը, որին մասնակցել են Միության բոլոր երկրների կառավարությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները։ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց տնտեսական զարգացման և ներդրումերի նախարարության մամուլի բաժինը: Հանդիպման մասնակիցները քննարկել են տնտեսության գերակա […]

B4B / 14:05 Մարտ 14 19

ՀՀ դեսպանը և բելառուս նախարարը կարևորել են առևտրաշրջանառության աճը

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը մարտի 12-ին հանդիպել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Վլադիմիր Կոլտովիչի (Владимир Колтович) հետ։ B4b.am-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը տեղեկացրեց, որ հանդիպմանը վերահաստատվել են Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացման միտումը, ինչպես նաև՝ բելառուսական շուկա հայաստանյան արտադրանքի արտահանման ծավալների և անվանացանկի ընդլայնմանն […]

B4B / 14:30 Մարտ 13 19

Կփորձեն չեզոքացնել ԵԱՏՄ-ում Հայաստանի համար հնարավոր խնդիրները

Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը փնտրելու է Եվրասիական տնտեսական միության առաջնահերթությունների իրագործման ճանապարհին Հայաստանի համար հնարավոր խոչընդոտների լուծման տարբերակները: B4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: «Այսօր միասնական եվրասիական շուկան […]

B4B / 17:18 Մարտ 12 19

Փաշինյանը հույս է հայտնել 2019թ. կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող գազի գնի հարցը կհաջողվի կարգավորել 2019 թ. ընթացքում: b4b.am-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը նշել է ՏԱՍՍ գործակալության հետ հարցազրույցում՝ նշելով, որ դրա վերաբերյալ բանակցություններն ընթացքի մեջ են: «Սա կարևոր է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ամբողջ ԵԱՏՄ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Քանի որ […]

B4B / 14:59 Մարտ 06 19

Կայացել է Մաքսային միության մաքսային ծառայությունների կոլեգիայի 30-րդ նիստը

Ռուսաստանում տեղի է ունեցել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 30-րդ նիստը, որին մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը:Այդ մասին b4b.am-ին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում ստորագրվել են 20-ից ավելի որոշումներ՝ 2015-2020 թթ. ՄՄ անդամ պետություններում մաքսային հայտարարագրման և ապրանքների բացթողնման փուլից՝ հետբացթողումային փուլ մաքսային հսկողության անցման […]

B4B / 14:46 Մարտ 06 19

Երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ոսկյա իրերի մաքսատուրքն ավելանալու է

ԵԱՏՄ-ն երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ոսկյա իրերի և ադամանդների համար 2019-ից կիրառվում է 3 տոկոս մաքսատուրք: Մինչ 2022 թ. ոսկյա իրերի համար մաքսատուրքը հասնելու է 15 տոկոսի: b4b.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Մաքսատուրքերը, որոնք երրորդ երկրների նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառող […]

B4B / 16:43 Մարտ 04 19

Իրան-ԵԱՏՄ համաձայնագրով հայկական արտադրանքն ավելի հեշտ կմտնի իրանական շուկա

Իրան-ԵԱՏՄ պարզեցված առևտրի համաձայնագիրը Հայաստանի համար Իրանի հետ առևտուրն ընդլայնելու մեծ հնարավորություն կլինի: b4b.am-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Իրանի՝ ԵԱՏՄ-ի հետ պարզեցված առևտրի համաձայնագիրը մեծ հնարավորություններ կտա ԵԱՏՄ-ում գործող կազմակերպությունների, առաջին հերթին ՀՀ կազմակերպությունների՝ դեպի իրանական շուկա ավելի պարզեցված մուտքի հարցում: Պարզեցված համաձայնագրի […]

B4B / 16:27 Մարտ 04 19

Նախարարն առաջարկում է ներկայացնել ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի հնարավոր իջեցման ցանկ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը խորհրդարանի գործընկերներին խնդրեց ներկայացնել առաջնային ապրանքների ցանկը, որոնց մաքսատուրքերի իջեցման համար հնարավոր է դիմել ԵԱՏՄ համապատասխան մարմիններին: b4b.am-ի հաղորդմամբ` նախարարն այդ մասին հայտնեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նկատեց` Հայաստանում սպասվում է ավտոմեքենաների մաքսատուրքերի աճ: Ընտանի թռչուների մսի մաքատուրքերը ևս […]

B4B / 14:22 Մարտ 04 19

Հնդկաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Բալա Վենքաթեշ Վարմայի հետ: Այդ մասին հայտնում է ԵՏՀ պաշտոնական կայքը: «Հնդկաստանի տնտեսական զարգացումն իսկապես տպավորիչ է: Մենք ենթադրում ենք, որ կայուն աճը որակական առումով կփոխի երկրի դիրքերը համաշխարհային տնտեսությունում: Ընդ որում, Հնդկաստանը հսկայական շուկա է: Մեր ձեռնարկությունները կցանկանան այնտեղ […]

B4B / 16:07 Մարտ 02 19
1 27 28 29 30 31 43

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ