Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Zara բրենդի տերն ու Մարկ Ցուկերբերգը 1 օրում աղքատացել են 2 մլրդ դոլարով. Forbes

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

18:40 , 21 Օգոստոս 2015

Forbes Real Time Billionaires  հավելվածը գնահատում է աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողության փոփոխությունը իրական ժամանակում:

Հավելվածի  այսօրվա առաջին հաջողակը հեռուստատեսության և հեռահաղորդակցության ոլորտի ներդրող 74–ամյա Ջոն Մալոունն է։ Նրան պատկանող բաժնետոմսերի արժեքը երեկվա համեմատ բարձրացել է 2.3 միլիարդով դոլարով և այժմ կազմում է 11.5 մլրդ դոլար:

Օրը հաջող է դասավորվել նաև ազգությամբ չինացի  Չաի Դոնգքինգի համար.  նրան պատկանող բաժնետոմսերի արժեքը այսօր ավելացել է 1.8 միլիարդ դոլարով: Նա զբաղվում է խաղալիքների արտադրությամբ և մուլտֆիլմերի նկարահանմամբ։

Օրը անհաջող է եղել Zara ապրանքանիշի սեփականատեր 79 -ամյա իսպանացի Ամանսիո Օրտեգայի համար, որի բաժնետոմսերի արժեքը օրվա ընթացքում նվազել է 2.3 միլիարդով դոլարով։ Չնայած դրան, Օրտեգան այս պարհին համարվում է աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսից հետո։ Նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 70 մլրդ դոլար։

Անկման առումով Օրտեգայից ետ չի մնում նաև Ֆեյսբուքի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը, որի բաժնետոմսերի արժեքը նույնպես նվազել է 2 միլիարդով դոլարով և այժմ կազմում է 39 մլրդ դոլար:

B4B.am

Աղբյուրը՝ Forbes

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։