Invalid username or password
YouTube վիդեոհոսթինգը մտադիր է մոտակա ամիսներին ԱՄՆ-ի տարածքում գործարկել YouTube TV առցանց-հեռուստատեսության ծառայություն, հայտնում է The Verge-ը՝ վկայակոչելով YouTube-ի ղեկավար Սյուզան Վոջիսկիին։
Նոր ծառայության օգնությամբ վիդեոհոսթինգի օգտատերերը կարող են միանալ ԱՄՆ-ի հիմնական հեռուստատեսային ցանցերին՝ Fox, ABC, NBC և CBS։
Ընդհանուր առմամբ՝ YouTube TV-ն կհեռարձակի մոտ 40 ալիք, ներառյալ՝ տարբեր տեղական ալիքներ։
Հաղորդվում է, որ 6 օգտահաշվի բաժանորդագրությունը կարժենա 35 դոլար։ Ընդ որում՝ բաժանորդները մատչում կստանան YouTube Red-ին՝ վճարային ծառայության, որը YouTube-ն առաջարկում է առանց գովազդի։
Դիտումներ 1706
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: