Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

YouTube-ը՝ փող տպող մեքենա

Վերադարձ լուրերի բաժին

Adme կայքն այսօր հայտնի է շատերին: Հարյուր հազարավոր մարդիկ գրեթե ամեն օր այդ կայիք իրենց սոցցանցային պրոֆիլներում տեղադրում են հետաքրքաշարժ պատմություններ, խարհուրդներ և այլ կոնտենտ: Կայքի ստեղծողներն այսօր YouTube-ի համար ստեղծվող հոլովակների միջոցով տասնյակ միլիոնավոր դոլար են վաստակում: Forbes-ը փորձել է պարզել, թե ինչպես է կառուցված նրանց մեդիակայսրությունը:

5-Minute Crafts ալիքը Յութուբում հայտնվել է 2016 թ. նոյեմբերի 15-ին: Հաջորդ օրն այնտեղ է հայտնվել առաջին տեսահոլովակը: Ալիքի մասնագիտացումն անսովոր խորհուրդներն են, օրինակ՝ ինչպես պատառաքաղից կախիչ պատրաստել, ինչպես մաքրել հաղորդալարերը, ինչպես ռետինե թելով հանել պտուտակը և այլն: Անցած գրեթե 3 տարում ալիքն արդեն հավաքել է 15 միլիարդից ավելի դիտում: 60 միլիոնից ավելի բաժանորդով այն ամբողջ Յութուբի ալիքներից ամենաշատ բաժանորդ ունեցող 3-րդ ալիքն է: Անցած տարիների ընթացքում 5-Minute Crafts ալիքը ստեղծել է ևս 10 «ազգակից» ալիք՝ 5-Minute երեխաների համար, 5-Minute ընտանիքի համար, 5-Minute աղջիկների համար, 5-Minute կանանց համար, 5-Minute տղամարդկանց համար:

Այդպիսով՝ կազանցի երկու ընկեր՝ Պավել Ռադաևը և Մարատ Մուհամեդովը, ստեղծել են «հավերժական շարժիչ», որը նրանց տարեկան բերում է տասնյակ միլիոնավոր դոլարների եկամուտ: Նրանց թողարկած բովանդակությանը Ֆեյսբուքում հետևում է 230 միլիոն, իսկ Յութուբում՝ ավելի քան 300 միլիոն օգտատեր: Այդ հարթակներում 17 լեզվով ամսական տեղադրվում է 1500 հոլովակ: Ռադաևն ու Մուհամեդովն այսօր ապրում և աշխատում են Կիպրոսում: Մամուլի հետ չեն շփվում:

Թրոլինգի վարպետները Կազանից
2004 թ. Պավել Ռադաևը և Մարատ Մուհամեդովը սկսել են թողարկել adme.ru կայքը: 2007 թ.-ին նրանց է միացել Կսենիա Լուկիչևան, որը 2013 թ.-ին դարձել է կայքի գլխավոր խմբագիրը և կայքի դեմքը բոլոր միջոցառումների ընթացքում: Հիմնադիրները գերադասել են մնալ կուլիսներում, նույնիսկ Մոսկվա են հազվադեպ այցելել:
2002 թ. Պավել Ռադաևը Կազանի կապի օպերատորներից մեկի տնօրենի և նրա կնոջ հետ համատեղ ստեղծել է կայքերի պատրաստմամբ զբաղվող «Լիկսիր գրաֆիկս» ընկերությունը: Սակայն նրա գործընկերները շուտով դուրս են եկել բիզնեսից՝ անհեռանկարային համարելով այն: Ռադաևը չի վհատվել: Կայքերից մեկի՝ իր հեղինակային բլոգում նա 2003 թ. հույս է հայտնել, որ կգա ժամանակը, երբ մարդիկ կցանկանան կարդալ ավելի շատ հեղինակային նախագծեր, քան անեկդոտներ:

011_youtube_23.jpg__1569521187__94350__vid384357e
Մուհամեդովի հետ համահեղինակությամբ նա Կազանի կայքերից մեկում սկսել է տեղադրել հանդուգն քննադատական հոդվածներ, որոնք անդրադառնում էին տարբեր ընկերությունների գովազդային արշավներին: Հենց այդ արշավների վերաբերյալ հեգնական ու տրոլինգային հոդվածերն էլ նրանց բերել են adme.ru կայքի ստեղծման գաղափարին
Գովազդի մասին կայքեր այդ ժամանակ քիչ էին: Նրանց միակ լուրջ մրցակիցը sostav.ru կայքն էր, որը պատկանում էր բրենդինգային ընկերություններից մեկին: Կազանում Ռադաևի և Մուհամեդովի ստեղծած կայքում սկզբում աշխատել է ընդամենը 5 մարդ՝ երեք լրագրող և երկու հիմնադիրները: Ռադաևը պատասխանատու էր տեխնիկական և ֆինանսական մասի համար, իսկ Մուհամեդովը համակարգում էր կայքի խմբագրումը: Երբ Լուկիչևան նշանակվում է կայքի գլխավոր խմբագիր, նա հիմնադիրներին համոզում է աշխատանքի ընդունել նաև մեկ լուսնակարչի և սոցցաներում առաջմղման համար աշխատող մասնագետի: «Մենք պարզապես գիտեինք և սիրում էինք մեր աշխատանքը: Զգացվում էր, թե ինչպես է մեր հեղինակությունն աճում»,- հիշում է Լուկիչևան: Շուտով Adme կայքի այցելությունների թիվն անցնում է sostav.ru-ին: 2013 թ. կայքի այցելուների թիվն արդեն հասնում է ամսական 6–7 միլիոնի: Մեկ տարվա ընթացքում այցելությունների թիվը կրկնապատկվում է:

Փիսիկները և խորհուրդները
2014 թ. նոյեմբերին Ռադաևն ու Մուհամեդովը հյուրընկալվեցին Գուգլ ընկերության իռլանդական գրասենյակում: Այնտեղից վերադառնալուց հետո ընկերները որոշեցին կենտրոնանալ մոնետիզացիայի միայն մեկ աղբյուրի՝ Google AdExchange գովազդային ցանցի ուղղությամբ: «Ցանցի գլխավոր առավելությունն այն է, որ անհրաժեշտություն չի առաջանում հարաբերություն ունենալ գովազդային գործակալների կամ գովազդատուների հետ: Քո փոխարեն ամեն ինչ անում է Գուգլը»,- մանրամասնում է փորձագետ Յուրի Նիկոլաևը:

Adme-ում միայն գովազդին վերաբերող մասնագիտացած տեղեկությունն այդքան էլ եկամտաբեր չէր: Ընթացքում Ռադաևն ու Մումահեդովը որոշել են կայքի թեմատիկան դարձնել ավելի ընդգրկուն՝ դարձնելով այն ժամանցային: Որպես օրինակ վերցրել են ամերիկյան BuzzFeed և Upworthy կայքերը: 2014 թ.-ից սկսած՝ կայքում սկսել են հայտնվել նաև այսպիսի վերնագրեր՝ «Ֆիլմերի ընտրանի, որը կստիպի արտասվել», «Ցնցող ձգողականություն ունեցող 22 փիսիկ», «Կյանքի վերաբերյալ անգին խորհուրդներ Ռիչարդ Գիրից»: Չնայած Adme-ին դրա համար սկսել են խիստ քննադատել՝ այդուամենայնիվ, գաղափարը սկսել է աշխատել: 2015 թ. կայքի լսարանն աճել է մինչև ամսական 23 միլիոն այցելու, և ռեսուրսը համարվել է Ռուսաստանի ամենահեղինակավոր կայքը՝ տրաֆիկի չափով:

011_youtube_22.jpg__1569521173__38547__vid384357e
2015 թ. Պավել Ռադաևն իր ֆրանսերենի և իսպաներենի ուսուցիչ Ջուլիան Ռինտային խնդրում է զբաղվել կայքի առաջխաղացմամբ արտաքին շուկաներում: Այդ ժամանակ կայքում արդեն կար 25 աշխատող, և այն օրական թողարկում էր մինչև 15 հոդված: Նյութերը սկսում են տեղադրվել նաև Ֆեյսբուքի էջում, որն այսօր արդեն ունի 5 միլիոն բաժանորդ: Կարճ ժամանակ անց Adme-ի բովանդակությունը վիրուսի նման սկսում է տարածվել օգտատերերի շրջանում: Ֆեյսբուքից անցումներն ապահովում են կայքի ընդհանուր այցելությունների 50%-ը: Այդուամենայնիվ, կայքի հիմնական եկամուտը Google AdExchange շնորհիվ էր: Մանսագետների կարծիքով՝ ամսական այն կարող էր հասնել 4–8 միլիոն ռուբլու (30-60 միլիոն դրամ):

2015 թ. ապրիլին գործընկերները թողարկեցին Adme-ի իսպաներեն տարբերակը՝ genial.guru-ն: Առաջին ամիսներին Ջուլիան Ռինտան միայնակ է թարգմանում և հարմարեցնում ռուսերեն տեքստերը: Նախագիծն աճում է շատ արագ, և հուլիսին արդեն նրա այցելուների թիվը հասնում է 15 միլիոնի: Նույն թվականի հոկտեմբերին genial.guru-ի ֆեյսբուքյան էջը հավաքում է 1 միլիոն բաժանորդ՝ անցնելով BuzzFeed-ի իսպաներեն տարբերակին: Միևնույն ժամանակ մեկնարկում է նրանց նախաձեռնության անգլերեն տարբերակը՝ brightside.me-ն: Նույն թվականի աշնանը Ռադաևն ու Մուհամեդովը Ռինտային ուղարկում են Սան-Պաուլու՝ կայքի պորտուգալերեն տարբերակի՝ Incrivel-ի թողարկման համար: Մի քանի ամիս անց արդեն մեկնարկում են ֆրանսերեն Sympa-ն և չինարեն Daleba-ն որը, սակայն, հետագայում սառեցվում է:

011_youtube_21.jpg__1569521105__14852__vid384357e

Ռինտային նշանակում են չորս միջազգային ծրագրի գործադիր տնօրեն: Նրա աշխատակազմում սկսում է աշխատել 100 մարդ՝ թարգմանիչներ, սոցիալական մարկետինգի մասնագետներ, խմբագիրներ: Մասնագետների պնդմամբ, ի տարբերություն BuzzFeed-ի, Ռադաևի և Մուհամեդովի նախաձեռնության հաջողության գաղտնիքն այն է, որ հոդվածները հասկանալի են բոլորին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին, մեծահասակներին, գործարարներին և տնային տնտեսուհիներին: Մարդիկ կազանցի գործարարների ստեղծած բովանդակությունը տարածում են խելագարի պես և նրանց դարձնում Ֆեյսբուքի արքաներ:

Ռադաևի և Մուհամեդովի նախաձեռնությունների ընդհանուր բաժանորդների քանակը հասնում է 100 միլիոնի: Ֆորբսի գնահատականով՝ եթե Adme-ն հեղինակներին 2014 թ. ամսական բերում էր $400 000, ապա միջազգային ծրագրերը՝ մի քանի անգամ ավելի:

Տեսաուղեցույցների հարձակումը
2017 թ. Adme-ի հիմնադիրները տեղափոխվում են Կիպրոս: Պարզվում է՝ այնտեղ ավելի հեշտ ու հաճելի է և՛ ապրելը, և՛ բիզնես վարելը: Դրանից մեկ տարի առաջ նրանք արդեն կենտրոնացել էին իրենց հերթական գաղափարի ուղղությամբ՝ ստեղծել լիցենզիոն տեսահոլովակներ: Այդպես է ստեղծվել 5-Minute Crafts-ը: Կազանցի ձեռնարկատերերի առաջարկած տեսահոլովակները, որոնք պատմում են, թե օրինակ՝ ինչպես ազատվել մազերի թեփից, ինչպես մաքրել թանաքը, թխել կեքս, հավաքում են մինչև 100 միլիոն դիտում: 5-Minute Crafts ալիքի ընդհանուր բաժանորդների թիվը Յութուբում ավելի քան 60 միլիոն է, իսկ Ֆեյսբուքում՝ 68 միլիոն: Եվ դա գործարարների ստեղծած The Soul Publishing ընկերության ալիքների մեկ հինգերորդն է: 2018 թ. The Soul Publishing ընկերությունն ընդգրվել է ամենաշատ դիտումներ ունեցող ամենախոշոր 5 միջհարթակային (cross-platform) մեդիա ընկերությունների ցանկում՝ WarnerMedia և The Walt Disney Company հսկաներից հետո: Իսկ փետրվարին 5-Minute Crafts-ն ընդգրկվել է Ֆեյսբուքում բովանդակություն թողարկող աշխարհի ամենահայտնի 10 հեղինակների ցուցակում: Մեկ ամսում կազանցիների էջը Ֆեյսբուքում հավաքել է 1,2 միլիարդ դիտում՝ առաջ անցնելով BuzzFeed-ի Tasty խոհարարական նախագծից:

The Soul Publishing-ի պաշտոնական կայքում նշված է միայն մի քանի նախագիծ: Դրանցից են Bright Side-ը (44 միլիոն բաժանորդ Facebook-ում, 29 միլիոն՝ YouTube-ում), կանացի խորհուրդներ՝ 5-Minute Crafts Girly (15 միլիոն YouTube-ում), հումորային՝ Now I’ve Seen Everything (15 միլիոն Facebook-ում և 1,5 YouTube-ում): Կան նաև այսպիսի նախագծեր՝ սեռերի հարաբերությունների մասին կոմիքսներ՝ Avocado Couple, մուլտֆիլմեր՝ Slick Slime Sam, գլուխկորտուկ՝ 7-Second Riddles, հետաքրքրաշարժ խորհուրդներ՝ 123 Go!: Շատերն ունեն ենթանախագծեր: Օրինակ՝ 5-Minute Crafts-ն ունի հետևյալ ենթանախագծերը՝ Girly, Family, Men, Kids, Teen և այլն: Միևնույն ժամանակ, այդ նախագծերը և ենթանախագծերն ունեն տարբեր լեզուներով «երկվորյակներ»: Ֆորբսի գնահատականով՝ ընկերությունը վերահսկում է անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, կորեերեն և չինարեն վարվող մի քանի տասնյակ ալիք:

5-minute-craft-youtube-640-480

The Soul Publishing-ի տվյալով՝ ընկերությունն ամսական թողարկում է 1500 հոլովակ: Adme-ի տեսահոլովակների բաժնում աշխատած Ասկար Գաբդուլաձյանովի խոսքով՝ ամենադժվարը պրակտիկ խորհուրդների՝ լայֆհաքերի թեմայով հոլովակների պատրաստումն է: Անհրաժեշտ է գնել հումքը, գործընթացը նկարահանել փուլերով և մոնտաժելուց օգտագործել հաջողված դուբլերը: Նման հոլովակի պատրաստումը կարող է տևել մինչև 3 օր: Առավել բարդ է խոհարարական հոլովակների պատրաստումը FoodGasmic նախագծի համար: Այն մեկնարկել է 2016 թ. մարտին, սակայն BuzzFeed-ի Tasty նախագծի հետ մրցակցությանը չդիմանալու պատճառով սառեցվել: Այնուամենայնիվ, այս տարվա հուլիսին այն վերականգնվել է: Մյուս նախագծերի համար Ռադաևն ու Մուհամեդով օպտիմալացրել են գործընթացը: «Գրեթե բոլոր հոլովակները վերամոնտաժվում են՝ հներից նորերն են ստանում, միևնույն հոլովակը մոնտաժում են տարբեր եղանակներով: Այդ գործընթացը նոր բովանդակության ստեղծումը դարձնում է գրեթե անվճար»,- բացատրում է Գաբդուլաձյանովը: Հոլովակների մեծ մասը նկարահանվում է Կազանի գրասենյակում: Այնտեղ ստեղծվել է ստուդիա, տեղադրվել համապատասխան լուսավորություն՝ բովանդակության անընդհատ արարման համար: Ուշադիր դիտողը կնկատի միևնույն ինտերյերը և միևնույն դերասաններին: Որպես դերասան հաճախ հանդես են գալիս Adme-ի խմբագիրները: Նման էժան արտադրանք նրանց գլխավոր մրցակից BuzzFeed-ն իրեն չի կարող թույլ տալ, քանի որ այն գործում է ԱՄՆ-ում, իսկ այնտեղ վճարումները մի քանի անգամ Ռուսաստանից թանկ են:

The Soul Publishing-ը փող է վաստակում միևնույն սխեմայով՝ Յութուբում ցուցադրվող հոլովակներում ավտոմատ հայտնվող գովազդից: SocialBlade պորտալի գնահատականով՝ 5-Minute Crafts ալիքը տարեկան վաստակում է 15–20 միլիոն դոլար: ֆորբսի գնահատականով՝ The Soul Publishing-ի ընդհանուր տարեկան եկամուտը կարող է հասնել մինչև 40 միլիոն դոլարի՝ ներառյալ Յութուբը, Ֆեյսբուքը և կայքում տեղադրվող գովազդները: Ֆարբսը գրում է. «Չնայած վիրուսային հոլովակների դաշտի մրցակցությունը գնալով մեծանում և ուժեղանում է՝ կազանցի գործարարների նախագծի տնտեսությունը, միևնույն է, գերարդյունավետ է: Այդ հարցում բոլորն են համամիտ»: Ամբողջ աշխարհում սփռված 1000 աշխատակից պահելու, վարձակալության և նկարահանման գործընթացներին ուղղված նրանց ծախսերը չեն գերազանցում 10%-ը: «Նման հզորությամբ Ռադաևն ու Մուհամեդովը կարող են գրավել ամբողջ աշխարհը: Նրանք դա միշտ են երազել»,- եզրափակել է մեդիա հսկաների նախկին գործընկերներից մեկը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Կապիտալիզմը մահացել է»,- ամերիկացի միլիարդատեր

Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Մարկ Բենիոֆը համոզված է, որ մեծահարուստները պետք է ստեղծեն նոր տնտեսական համակարգ:

«Ինդիանա Ջոնս»-ի պրոդյուսերը և նրա ստեղծած ինտերնետ կայսրությունը

Բարրի Դիլերը Հոլիվուդում հայտնի պրոդյուսեր է, որը Ռուպերտ Մերդոկի հետ ստեղծել է Fox հեռուստացանցը: Այժմ նա կենտրոնացել է համացանցի ուղղությամբ՝ ստեղծելով 20 միլիորդ դոլարից ավելի արժեցող Vimeo, Tinder և այլ հայտնի հարթակները:

«Ոչ ոք արժանի չէ այդքան փողի»,- Մարկ Ցուկերբերգ

Ֆորբսի վարկանիշով ամենահարուստ մարդկանցից մեկը համարում է, որ աշխարհում չպետք է միլիարդատերեր լինեն: