Invalid username or password
Հուլիսի 17-ին պաշտոնապես գրանցվեց YerevaNN շահույթ չհետապնդող, գիտելիք հետապնդող հետազոտական լաբորատորիան, որը զբաղվելու է մեքենայական ուսուցման (machine learning) խնդիրներով: Այս պահին լաբորատորիայում աշխատում են Տիգրան Գալստյանը (Tigran Galstyan), Կարեն Համբարձումյանը (Karen Hambardzumyan) և Հրայր Հարությունյանը (Hrayr Harutyunyan):
Հիմնական հետազոտական ուղղություններն են պատկերներ գեներացնող ալգորիթմների (generative models) ուսումնասիրությունը, բնական լեզվի մշակման (natural language processing) գործիքների ադապտացումը հայերենին և բժշկական տվյալների բազաների անալիզը նեյրոնային ցանցերի միջոցով:
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հրանտ Խաչատրյանը (Hrant Khachatryan), լաբորատորիան գրանցվել է որպես «ԵրևանԷն» գիտակրթական հիմնադրամ, որի հռչակված նպատակներից են արհեստական ինտելեկտի վերաբերյալ բարձրակարգ հետազոտությունների խթանումը և մեքենայական ուսուցման ու հարակից թեմաների որակյալ դասավանդումը Հայաստանում:
Հիմնադրամի հոգաբարձուներն են Գոր Վարդանյանը (Gor Vardanyan), Վազգեն Հակոբջանյանը (Vazgen Hakobjanyan) և Ռուբեն Մեսչյանը (Rouben Meschian): Նորաստեղծ լաբորատորիան համագործակցում է ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Ինֆորմացիոն համակարգերի ինստիտուտի հետ:
Դիտումներ 1204
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը խոշոր հարկ վճարողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները և հստակեցրել գործընկերային ուղենիշները:
Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։
Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը: