Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Yerevan City-ները կարող են առանձնանալ «Ալեքս հոլդինգից»

Վերադարձ լուրերի բաժին

20:24 , 22 Մայիս 2018

B4B.am-ի տեղեկություններով, ներկայումս քննարկվում է Yerevan City սուպերմարկետների ցանցը «Ալեքս Հոլդինգի» կազմից դուրս բերելու և առանձին ընկերություն ստեղծելու հնարավորությունը։

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն հանրապետության 4-րդ խոշորագույն հարկատուն է, որն իր մեջ ներառում է թե՛ սուպերմարկետների ցանցի, թե՛ շաքարի ներմուծման և արտադրության, թե՛ այլ բիզնեսների գործունեությունը։

Սուպերմարկետների առանձնացումը այս ընդհանուր հսկա ընկերությունից թույլ կտա ավելի մեծ հաշվետվողականություն ապահովել և թույլ տալ համեմատականների անցկացնել նույն ոլորտում գործող այլ ցանցերի հետ։

Մյուս կողմից, այս քայլով լուծվում է մեկ այլ կարևոր խնդիր։ Տևական ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել այն խնդիրը, որ շաքարի շուկայում փաստացի մենաշնորհային դիրքեր զբաղեցնող «Ալեքս հոլդինգը» շաքարը վաճառում է նույն գնով՝ թե՛ վերջնական սպառողներին (սուպերմարկետների միջոցով), թե՛ վերավաճառող ընկերություններին (փոքր խանութներ ու կրպակներ), որոնք պետք է որոշակի վերադիրով վաճառեն այդ ապրանքը։ Բնականաբար, այս գործելաոճը շաքարի մանրածախ շուկայում «Ալեքս հոլդինգին» գնային առավելություն է տալիս և մրցակցությունից դուրս թողնում մյուս մանր խաղացողներին։

Դեռ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մենաշնորհների դեմ պայքարի շրջանակներում՝ որպես այս խնդրի լուծման տարբերակ, քննարկում էր նույն ընկերության կողմից նույն ապրանքի մեծածախ և մանրածախ վաճառքը արգելելու հնարավորությունը։ Չի բացառվում, որ այս տարբերակը կրկին դրվի շրջանառության մեջ, և «Ալեքս հոլդինգը» մանրածախ շուկայում շաքար վաճառելու հնարավորությունից զրկվի։ Դրա համար սուպերմարկետների համար առանձին ընկերություն ստեղծելը մի կողմից կլուծի այս խնդիրը՝ խոշոր տնտեսվարողի համար, մյուս կողմից՝ որոշակիորեն կբարելավի մրցակցային միջավայրը։

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: