Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Yahoo-ի ղեկավար Մարիսա Մայերը կհեռանա ընկերության տնօրենների խորհրդից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

14:46 , 10 Հունվար 2017

Yahoo!-ի ղեկավար Մարիսա Մայերը կլքի ընկերության տնօրենների խորհուրդը, երբ Verizon Communications Inc-ն ավարտի ընկերության ակտիվները 4.8 մլրդ դոլարով գնելու գործարքը, հայտնում է BusinessInsider-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովի ներկայացված տվյալները։

Իրենց պաշտոններից կհեռանան նաև Yahoo-ի հիմնադիրներից Դևիդ Ֆիլոն, տնօրենների խորհրդի նախագահ Մեյնարդ Ուեբն ու խորհրդի ևս 3 անդամներ։

Yahoo!-ի սերվերների կոտրումը հարված էր հասցրել Verzion հեռահաղորդակցության հսկային ընկերության վաճառքին, սակայն, ամենայն հավանականությամբ, գործարքը կայացել է։
Verizon-ը կստանա Yahoo!-ի ինտերնետ-բիզնեսի ակտիվները (էլետրոնային փոստեր, որոնողական համակարգ, նորությունների և մարզական կոնտենտ, ֆինանսական գործիքներ, մեսենջեր, AOL ինտերնետ-բիզնես, որը օպերատորը գնել էր անցած տարի 4.4 մլրդ դոլարով)։

Բացի այդ՝ գնման մասին համաձայնագրում ներառված է ընկերությանը պատկանող գույքի գնումը։ Verizon-ն ի սկզբանե առաջարկում էր 3 մլրդ դոլար՝ առանց անշարժ գույքի ձեռքբերման։

Գործարքի ավարտից հետո (ենթադրաբար՝ 2017թ. սկիզբ) այն, ինչ կմնա Yahoo!-ից, կվերակազմավորվի հրապարակային ներդրումային ընկերության։
«Նոր Yahoo!»-ի անվանումն է Altaba Inc., որում կներառվեն ոչ միայն չինական Alibaba Group-ի (15%) և Yahoo! Japan-ի (35,5%) բաժնետոմսերի փաթեթները, որոնց ընդհանուր գումարը հասնում է 40 մլրդ դոլարի, այլև ոչ պրոֆիլային պատենտները։

Փաստաթղթերում նշվում է, որ Մայերի հրաժարականը տեղի է ունեցել «առանց տարաձայնությունների»։

Կառավարման նոր ղեկավար է նշանակվել Էրիկ Բրանդտը։ Բացի նրանից՝ խորհրդում կընդգրկվի ևս 5 մարդ։

Բիզնեսի վաճառքի մասին որոշումը կայացվել էր Մայերի եռամյա ջանքերից հետո՝ փոխել ընկերության գործունեության ուղղվածությունն ու բարձրացնել եկամտաբերությունը՝ կենտրոնանալով Yahoo!-ի բջջային հավելվածների վրա։

Ընկերությունը դիտարկում էր նաև իր մասնաբաժինը չինական Alibaba Group-ին վաճառելու տարբերակը, սակայն հրաժարվեց այդ գաղափարից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նավթի գները աճել են. 14-08-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին:

Թանկարժեք մետաղների գները` 12-08-18. Nymex

NYMEX բորսայի օգոստոսի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.