Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

WSJ-ը առաջին անգամ հրապարակել է Իլոն Մասկի SpaceX-ի ֆինանսական ցուցանիշները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

10:55 , 20 Հունվար 2017

The Wall Street Journal-ին առաջին անգամ հաջողվել է ուսումնասիրել SpaceX ու Tesla ընկերությունների ղեկավարի SpaceX ընկերության ֆինանսական փաստաթղթերը, որոնք 2002 թվականից համարվում է մասնավոր և Մասկը կարող է չհրապարակել դրա արդյունքները։

Լրագրողների տրամադրության տակ են հայտնվել ընկերության՝ 2011-2015թթ. ֆինանսական ցուցանիշները և հաջորդ տասնամյակի կանխատեսումները։
Փաստաթղթերի համաձայն՝ ընկերությանը հաջողվել է կտրուկ ավելացնել հասույթը՝ 2013թ. 680 մլն դոլարից 2014-ին հասնելով 1 մլրդ դոլարի։Դա բացատրվում է NASA-ի հետ կնքված պայմանագրերով և արբանյակային օպերատորների կոմերցիոն պատվերներով։

Սակայն 2015թ. SpaceX-ը կորցրել է 260 մլն դոլար Falcon 9 հրթիռակրի ձգձգված գործարկումից ու դրա պայթյունի հետևանքով։ Չնայած վթարին՝ 2015թ. վերջին ընկերությունը ստացել է 1.3 մլրդ դոլար։

Հաղորդվում է, որ SpaceX-ը պլանավորում էր 2016թ. ստանալ 1.8 մլրդ դոլար և 55 մլն դոլար գործառնական եկամուտ։ Այդ պլաններն այդպես էլ չի հաջողվել կյանքի կոչել այն բանի հետևանքով, որ 2016թ. ընկերությունը գործարկել է նախատեսված 20 հրթիռակրից ընդամենը 8-ը։

Այս տարի Իլոն Մասկի ընկերությունը ցանկանում է գործարկել 27 հրթիռ, իսկ 2019թ. տիեզերական թռիչքների քանակությունը պետք է ավելանա՝ հասնելով մինչև 52-ի։
Հունվարի 14-ին SpaceX-ը սեպտեմբերյան վթարից հետո առաջին անգամ հաջողությամբ գործարկեց Falcon 9 հրթիռը։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Իլոն Մասկին ներառել էր բիզնեսի հարցերով ռազմավարական խորհրդի գործարարների կազմում։
Կա հավանականություն, որ Մասկին կհաջողվի համոզել Թրամփին քաղաքակային ենթակառուցվածքների մասշտաբային փոփոխության նպատակահարմարության հարցում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նավթի գները աճել են. 14-08-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին:

Թանկարժեք մետաղների գները` 12-08-18. Nymex

NYMEX բորսայի օգոստոսի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.