Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Wizz Air-ը նույնպես մտնում է հայկական շուկա

Վերադարձ լուրերի բաժին

14:05 , 16 Դեկտեմբեր 2019

Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020-ի ապրիլից ուղիղ չվերթներ կիրականացնի Երևանից դեպի Վիեննա և Վիլնյուս: Այդ մասին տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը: Ըստ աղբյուրի՝ տոմսերի արժեքը լինելու է սկսած 25 եվրոյից:

Նախկինում տեղեկացրել էինք, որ հունվարից սկսած՝ Երևանից մատչելի ավիատոմսերով չվերթներ է իրականացնելու իռլանդական Ռայնէիր (RyanAir) ավիաընկերությունը: Վերջինի ուղղությունները լինելու են Հռոմը, Միլանը, իսկ գարնանից՝ նաև Բեռլինը: Ընկերությունը նաև պատրաստվում է չվերթներ իրականացնել Գյումրիից Գերմանիայի Մեմինգեն քաղաքի օդանավակայան:

Ասուլիսի ընթացքում հարցին, թե ինչպես հնարավոր եղավ «Wizz Air»-ին բերել հայաստանյան շուկա, Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ յուրահատուկ ինչ-որ բան չեն առաջարկել: Պարզապես եղել են ճկուն առաջարկներ, իր ազդեցությունն է ունեցել նաև «օդի տուրքի» հետ կապված վերջին փոփոխությունը: «Եթե բյուջետային ավիաընկերությունը տոմսը վաճառում է 25 եվրոյով, սակայն Հայաստանում ուղևորը պետք է վճարի հավելյալ 20 եվրո օդի տուրք, ապա դա ընդհանրապես ձեռնտու չէ ընկերությանը: Հետևաբար, օդի տուրքը հանելու հետ կապված նոր փոփոխությունն իր ազդեցություն ունեցավ»,-ըստ Արմենպրեսի՝ ասաց Տաթևիկ Ռևազյանը:

WizzAir-press-conference

«Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն նշեց, որ չեն սահմանափակվելու միայն Վիեննա և Վիլնյուս ուղղություններով: Առաջիկայում ևս նոր ուղղություններ կավելացվեն, սակայն առայժմ չեն բարձրաձայնում դրանք: Ընթացիկ տարում փոփոխություն կատարվեց «Պետական տուրքի մասին» օրենքում, որով նոր ուղղությամբ չվերթների պարագայում հանվում է օդի տուրքը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ցերեկային խնամքի ծառայություն մատուցող կենտրոններում երեխայի ճանապարհածախսը կհոգա պետությունը

Համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունը՝ ապրիլի 2-ի նիստում:

2019 թ. առաջին եռամսյակի տվյալով՝ բյուջեի եկումուտները գերակատարվել են

Վարչապետ Փաշինյանի տվյալով՝ գերակատարման չափը մոտ 9 միլիարդ դրամ է: