Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Window Wonderland. Google-ը բոլոր ցանկացողներին կտեղափոխի նախատոնական Նյու Յորք (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

22:01 , 19 Դեկտեմբեր 2016

Եթե չնայած ձյան առատությանը դուք դեռ չունեք տոնական տրամադրություն, ապա կարող եք այցելել Window Wonderland կայք. ռեսուրսը հաշվված վարկյանների ընթացքում ձեզ կտեղափոխի Նյու Յորք՝ շրջելու ու հիանալու քաղաքի ամենագեղեցիկ զարդարված ամանորյա տաղավարներով:

Տաղավարները շքեղ զարդարելու ավանդույթը Նյու Յորքում գոյություն ունի արդեն շուրջ 50 տարի, սակայն ամեն տարի դիզայներները ձգտում են առաջ անցնել մրցակիցներից և անգամ իրենք իրենցից: Խանութների ցուցափեղկերում և պատուհաններում հայտնվում են ցուցադրություններ, որոնք ավելի շատ կարելի է համարել արվեստի գլուխգործոցներ, քան հաճախորդների ուշադրությունը ժամացույցների նոր մոդելների կամ պայուսակների հավաքածուի վրա գրավելու համար արված քայլ:

Նյու Յորքում Սուրբ Ծննդի նախօրեին ցուցափեղկերը զարդարվում են առանձնահատուկ երևակայությամբ: Ցուցափեղկերից այն կողմ կախարդանքի խտացումը ավելին է, քան Լապլանդիայում: Այս տրամադրությունը Google ընկերության ծրագրավորողները որոշեցին փոխանցել Art, Copy & Code նախաձեռնության շրջանակում: Այդ նպատակով անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և միանգամից հայտնվել 34-րդ փողոցում՝ հանրահայտ Macy’s հանրախանութի դիմաց կամ 5-րդ ավենյուում գտնվող Tiffany & Co խանութի դիմաց, ինչպես «Նախաճաշ Տիֆֆանիի մոտ» ֆիլմի դերասանուհի Օդրի Հեբփյորնը:

Ընդ որում՝ ռեսուրսը թույլ է տալիս պատկերը դիտել նույնքան մանրամասն, որքան դա հնարավոր էր անել՝ գտնվելով Նյու Յորքում: Ավելին, ձայնը միացնելու դեպքում կարող եք լսել տաղավարի ստեղծման մասին պատմությունը և հեղինակի մտահղացման մասին: Ներկայումս ծրագրում ընդգրկված են 18 խանութ և ավելի քան 100 տոնական նկարներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մարքեթինգի 10 մահացու սխալեր, որոնք անում են ընկերությունները՝ ըստ Ֆիլիպ Կոտլերի

Ըստ Ֆիլիպ Կոտլերի, գոյություն ունեն մարքեթինգի 10 մահացու սխալեր, որոնք անում են ընկերությունները

Հավաքական ուժի մասին

2016 թվականին մահանում է ԱՆդրեաս Գրաֆի կինը, իսկ երեխայի մոտ հայտնաբերվում է լեյկոմիա։ Կնոջ մահից

Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ»-ում. Lurer.com

Այս տեղեկությունը հաստատել է Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը