Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Why Armenia? ՏՏ ոլորտի հայ մասնագետները կտան այս հարցի պատասխանը

Վերադարձ լուրերի բաժին

13:19 , 28 Հունվար 2016

«Հայաստանում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է նույն տեմպով զարգանալ` անկախ Հայաստանի տնտեսական իրավիճակից: Դա նրա շնորհիվ է, որ ոլորտն արտահանման ուղղվածություն ունի և աշխարհում բարձրորակ ինժեներների շատ մեծ պահանջարկ կա»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով` այսօր ամբողջ աշխարհում մոտ 2 մլն թափուր աշխատատեղ կա ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում, և այդ պահանջարկն աճելու է ու մինչև 2018թ.-ը դառնալու առնվազն 3 մլն. «Այսինքն`մենք մեր կյանքի մոտակա 10 տարիների ընթացքում ականատեսն ենք լինելու պահանջարկի անընդհատ աճի, իսկ դա նշանակում է` Հայաստանում որքան շատ մասնագետ պատրաստենք, այդքան գործ կունենանք: Բայց եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ այսօրվա համալսարանները թե՛ իրենց մենեջմենթի մակարդակով, թե՛ կրթության նկատմամբ իրենց մոտեցումներով չեն համապատասխանում այդ խնդիրը լուծելու պահանջներին, որովհետև մենք ունենք մոտավորապես 25-30% որակյալ շրջանավարտ, մնացած շրջանավարտներն արդեն գնում են կրկնակի վերապատրաստման, և ընկերությունները ստիպված են ջանքեր թափել` կրկնակի սովորեցնելու համար: Այդ մոտեցումներով մենք չենք կարողանում համապատասխանել աշխարհում ընդունված չափանիշներին ու նաև Հայաստանում եղած ակնկալիքներին: Այսինքն` մեզ նոր մոտեցումներ են պետք կրթության բնագավառում, որը, կարծում ենք, պետք է սկսվի դպրոցից: Դրա հետ է կապված մեր այն ծրագիրը, որով պատրաստվում ենք Հայաստանի բոլոր դպրոցներում ստեղծել ինժեներական լաբորատորիաներ: Մենք արդեն իսկ ունենք տեղակայված 80-ից ավել լաբորատորիաներ ու պատրաստվում ենք 2016թ.-ին ներդնել ևս 130-140 լաբորատորիա: Ընդ որում` մենք նախնական պայմանավորվածություն ունենք ՀՀ կառավարության հետ, որպեսզի վերջինս կրկնապատկի մեր ջանքերը»,- ընդգծել  Կարեն Վարդանյանը:

Ըստ նրա` կրթական ոլորտից բացի` պետք է շարունակենք ծրագրեր իրականացնել ու աշխատանքներ տանել նաև նորաստեղծ բիզնեսների զարգացման ուղղությամբ. «Քանի որ մեր խմբակները հիմնականում շրջաններում են և մենք կադրեր ենք պատրաստում հիմնականում շրջաններում, ապա պետք է խթան հանդիսանալ, որպեսզի ընկերությունները գնան շրջաններ: Կարծում եմ` իմաստ ունի ստեղծել լուրջ օրենսդրական պայմաններ, մասնավորապես` կտրուկ իջեցնել, օրինակ, սահմանամերձ գոտիներում տեղակայված տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների եկամտահարկի չափաբաժինը, որն այսօր շատ մեծ է և որը լուրջ խթան կհանդիսանա, որպեսզի երևանյան ընկերությունները շահագրգիռ լինեն ու իրենց ստորաբաժանումները ստեղծեն շրջաններում: Նախ` դա լուրջ տնտեսական մուտք կապահովի շրջաններ, այսինքն` մարդիկ, աշխատելով շրջաններում, կհանդիսանան պատվիրատու նաև գյուղատնտեսության ու այլ ոլորտների համար, հետո էլ` դա լուրջ տնտեսական խթան կլինի մեր ռեգիոնալ զարգացման համար: Այս առումով ձեռներեցության զարգացումը թե՛ Երևանում, թե՛ շրջաններում մնում է կարևոր խնդիր»,- նկատել է նա:

Առանձնացնելով ոլորտում առկա մյուս խնդիրը, որի լուծման ուղղությամբ դեռևս նախորդ տարվանից իրենք սկսել ենք աշխատել՝ Կարեն Վարդանյանն ասել է, որ դա հայկական տեխնոլոգիական բրենդի ստեղծումն է ու աշխարհին ներկայացումը, այսինքն` «Why Armenia?» հարցի պատասխանը գտնելը. «Երբ մարդը ցանկանում է Հայաստանում բիզնես սկսել, նախևառաջ հարց է տալիս` Why Armenia?, այսինքն` ինչո՞ւ պետք է գամ Հայաստան: Դա նշանակում է` մենք խնդիր ունենք Հայաստանը ներկայացնելու որպես տեխնոլոգիական լուրջ ավանդույթներ ունեցող երկիր, որն ունի լուրջ հավակնություններ տվյալ ոլորտում,- ասել  նա՝ հավելելով,- մեր աշխատանքի մյուս մասը, որն էլի հիմնված է ռազմավարության վրա, Կառավարության հետ աշխատելն է: Մենք ի վերջո պետք է կարողանանք կոնսոլիդացնել հասարակության բոլոր հատվածները, այդ թվում ` կառավարությունը, պետական մարմինները, բիզնեսը և հասարակությունը,  Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու խնդրի շուրջ: Եվ այստեղ մեր բանաձևը հետևյալն է` լինել Կառավարության ամենասուր քննադատը, միևնույն ժամանակ լինել ամենահուսալի գործընկերը»:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլանում է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Երևանն աստիճանաբար անցնում է LED լուսավորության

2015 թ. մարտից շուրջ 1300 LED լուսատուների շնորհիվ օդանավակայան տանող ճանապարհը, ինչպես նաև Մաշտոցի և Արշակունյաց պողոտաները

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը ներկայացնում է հատուկ առաջարկ ՀՀ բժշկական հիմնարկների աշխատակիցների համար

Ստանալով աշխատավարձը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի պլաստիկ քարտերով` բուժաշխատողները կարող են ձեռք բերել արտոնյալ պայմաններով վարկային գիծ