Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

WhatsApp-ում առաջացել են խդիրներ

Վերադարձ լուրերի բաժին

19:20 , 17 Նոյեմբեր 2019

The Hacker News կայքը հաղորդել է, որ WhatsApp- հավելվածը խոցելի է դարձել ցանցահենների համար։ Թերությունը կապված է հավելվածի հիշողության տիրույթի բուֆերային գերծանրաբեռնվածությամբ։ Նման խոցելի իրավիճակում հաքերներին անհրաժեշտ է միայն թիրախում հայտնված օգտատիրոջ հեռախոսահամարը։ Ցանցահենները զոհի համարով գրանցված WhatsApp հավելվածին ուղարկում են MP4 ձևաչափով ֆայլ, որը կարող է ինքնաշխատ եղանակով լրտեսող հավելվածներ տեղադրել սարքերի մեջ։

WhatsApp-ի սեփականատեր Ֆեյսբուքը հրապարակել է հավելվածի այն տարբերակները, որոնք ունեն այդ խոցելիությունը։ Անդրոիդի դեպքում դրանք 2.19.274 տարբերակից առաջ թողարկվածներն են, իսկ iOS-ի դեպքում՝ 2.19.100 տարբերակից առաջ թողարկվածները։

Whatsapp –ի ներկայացուցիչը The Hacker News-ին ասել է․ «Մենք մշտապես աշխատում ենք մեր ծառայության անվտանգությունը բարելավելու ուղղությամբ: Ամեն անգամ, երբ խնդիրներ կամ ռիսկեր են առաջանում, մենք այդ մասին հանրային իրազեկում ենք իրականացնում: Այս դեպքում, կարծում ենք, օգտատերերը չեմ տուժել»:

The Sun

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: