Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«WCIT 2019»-ն արդեն հասանելի է բոլոր առաջատար հարթակներում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

13:53 , 29 Ապրիլ 2019

«WCIT 2019»-ի կազմակերպման գրասենյակը բացել է հոկտեմբերին Երևանում կայանալիք 23-րդ ՏՏ համաշխարհային համաժողովի տեղեկատվության պաշտոնական աղբյուրները։ Համաժողովի նախապատրաստական ընթացքի, հրավիրվող բանախոսների, մասնակից երկրների, գործընկերների և հովանավորների մասին ամբողջ տեղեկությունը հասանելի է լինելու պաշտոնական կայքում և սոցիալական մեդիայի բոլոր առաջատար հարթակներում։ Պաշտոնական կայքում ընթանում է մասնակիցների նախնական գրանցումը։

Website: https://wcit2019.org/

Facebook: https://www.facebook.com/wcit2019yerevan/

YouTube: https://www.youtube.com/channel/UCcq1urbbUt6ItySOpcuseAQ

Twitter: https://twitter.com/WCIT2019

LinkedIn: https://www.linkedin.com/company/wcit-2019/

Instagram: https://www.instagram.com/wcit2019/

Telegram: https://t.me/joinchat/AAAAAFfF4qqwjU3Oksd1xQ

Պաշտոնական հարթակներում արդեն հրապարակվել է նաև միջոցառման տեսանյութ-այցեքարտը, որը ներկայացնում է Հայաստանում կայանալիք համաշխարհային համաժողովի գլխավոր գաղափարախոսությունը՝ ապակենտրոնացման ուժը:

«Տեխնոլոգիաների շնորհիվ, աշխարհն ավելի ապակենտրոնացած է դառնում։ «WCIT 2019»-ը կբացահայտի այս երևույթը, դրա հնարավորություններն ու հեռանկարային ազդեցությունը՝ նոր ճանապարհ հարթելով դեպի արագորեն ապակենտրոնացող աշխարհ»,- նշել է «WCIT 2019- ՏՏ համաշխարհային համաժողովի» ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը։

Հայաստանը, Գերմանիան, Թայբեյը հանդես կգան առանձին տաղավարներով, ընդլայնված ձևաչափով մասնակից մյուս երկրների ցանկը կհրապարակվի ավելի ուշ։

***

«WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: