Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

WCIT-2019 կազմկոմիտեի նախագահը համաժողովի առաջին օրը համարում է հաջողված

Վերադարձ լուրերի բաժին

02:33 , 08 Հոկտեմբեր 2019

Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը հաջողված է համարում համաժողովի առաջին օրը: Այդ մասին Եսայանն ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Թե՛ երկիր ժամանած մարդկանցից, թե՛ հյուրերից, թե՛ մասնակիցներից լսում եմ, որ շատ մեծ ոգևորություն կա, և բոլորն առնվազն մոտենում, և ասում են, որ գալիս էին, սպասում էին, որ համաժողովը պետք է լավը լինի, բայց երբեք չէին պատկերացնում, որ հնարավոր է՝ նման համաժողով լինի: Անձամբ իմ տպավորությունը շատ դրական է: Ինձ թվում է, որ մեզ հաջողվել է անել այն, ինչը որ փորձում էինք ստանալ»,- ասել է Եսայանը:

WCIT-2019 կազմակերպչական կոմիտեի նախագահը նշեց, որ միջոցառման մշակութային բացման արարողությունն ու պանելային քննարկումները տպավորել են հատկապես Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքին: «Բացմանը նշվեց, որ նման բացում նրանք իրենց 40 տարվա պատմության մեջ չեն ունեցել, ինչը շատ ոգևորիչ էր մեզ համար: Գիտեք, թե ինչ երկրներում է անցկացվել WCIT-ը, և մարդիկ հիացած են հենց մեր բացման արարողությունից: Ինչ վերաբերում է քննարկումներին, նույնպես շատ դրական արձագանքներ ենք ստանում»,- նշել է նա:

Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ հոկտեմբերի 8-ին ևս համաժողովի շրջանակներում հետաքրքիր քննարկումներ են սպասվում: «Վաղը նույնպես շատ հետաքրքիր օր է լինելու, շատ մասնակիցներով: Վաղը նաև Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա: Ունենք բավական հետաքրքիր քննարկումներ ֆինանսական սեկտորի հետ: Ես ստանում եմ նաև մեր տեղական ընկերություններից դրական արձագանքներ այն առումով, որ նրանք հանդիպել են դրսից ժամանած ընկերությունների ղեկավարների հետ, ունեցել շատ արդյունավետ քննարկումներ»,- նշել է Ալեքսանդր Եսայանը: WCIT-2019 կազմակերպչական կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ համաժողովի արդյունքները վերջնական կամփոփեն դրա ավարտից հետո:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին:

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

Քննարկվել է Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Շիվաջի Կշատռապատին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը: