Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

VoD հնարավորություն` «ՄՏՍ TV» հավելվածի թարմացված տարբերակում

Վերադարձ լուրերի բաժին

19:52 , 13 Մայիս 2020

«ՄՏՍ TV» հավելվածի թարմացված տարբերակում այժմ կարելի է դիտել սիրելի հաղորդումները, սերիալներն ու ֆիլմերը նաև VoD (տեսանյութեր՝ ըստ պահանջի) հնարավորությամբ:
Օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է թարմացնել (update) բջջային սարքում արդեն տեղադրված «ՄՏՍ TV» հավելվածը:
«ՄՏՍ TV» հավելվածի VoD տեսադարանը բաղկացած է չորս կատեգորիայից՝

  • Հաղորդումներ,
  • Սերիալներ,
  • Ֆիլմեր,
  • Մանկական:

Տեսավարձույթի մանկական բաժնում առկա մուլտֆիլմերը հասանելի են հայերեն թարգմանությամբ: VoD տեսադարանից օգտվելիս հավելյալ գումար չի գանձվում:

«ՄՏՍ TV» հավելվածը հնարավորություն է տալիս բջջային սարքի միջոցով դիտելու հայկական HD ալիքներ, ինչպես նաև բազմաթիվ արտասահմանյան հեռուստաալիքներ՝ բարձր որակով:

«ՄՏՍ TV» հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել «ՄՏՍ TV» հավելվածը և գրանցվել՝ մուտքագրելով հեռախոսահամարը և մյուս պահանջվող տվյալները:

Հավելվածի օգտագործման գինը՝ 1000 դրամ/30 օր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: