Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Visa, MasterCard և ԱրՔա քարտերի քանակը Հայաստանում և դրանց փոփոխությունը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

00:01 , 01 Մայիս 2017

2016 թ. վերջի դրությամբ, հաճախորդներին վճարային քարտեր են տրամադրել և սպասարկել ՀՀ տարածքում գործող 15 առևտրային բանկեր: Ընդ որում` բոլոր բանկերն էլ անդամակցում են ԱրՔա քարտերով վճարումների միասնական համակարգին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականի տարեկան հաշվետվությունից։

Շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 1.5 մլն: Ինչպես տեսնում եք, Visa քարտերի քանակը 2016-ին նվազել է, սակայն այս քարտերը շարունակում են մնալ ամենատարածվածը։

ԱրՔա քարտերը քանակով երկրորդն են՝ չնայած նվազման։

MasterCard քարտերի քանակը 2016 թվականին աճել է և գերազանցել 400 հազարը։

cards1

Ըստ ԿԲ տվյալների՝ 2016 թվականին ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 1 տրլն 381.8 մլրդ դրամի գործառնություն:

Քարտերով անկանխիկ վճարումների ծավալն ավելացել է 29.6%-ով և կազմել 208.1 մլրդ դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 84.6 մլրդ դրամ (այդ թվում` էլեկտրոնային առևտուր` 23.0 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումներ` 59.4 մլրդ դրամ):

Ընդ որում` քարտերով իրականացված անկանխիկ վճարումների (այդ թվում՝ ինտերնետ գործառնությունները) տեսակարար կշիռն ընդհանուր քարտային գործառնություններում 2015 թվականի համեմատ աճել է 3.3 տոկոսային կետով և կազմել 15.1%:

cards2

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Եկամտային հարկը հարկենք մարդու` չմեռնելու, նվազագույն սպառողական զամբյուղի գումարը նվազեցնելուց հետո միայն». Հակոբ Ավագյան

Մարդու պարենային նվազագույն զամբյուղը մոտ 33,000 դրամի չափ է, այսինքն՝ դա այն մինիմումն է, որը պետք է մարդը ուտի, որ չմեռնի, ապա այդ ինչպե՞ս ենք դա հարկում

Արագաչափեր. մահվան ելքով ՃՏՊ-ների նվազեցման միջո՞ց, թե՞ լրացուցիչ փողի աղբյուր

«Մենք ահավոր բեռ ենք դնում մարդկանց վրա՝ դրանով իբր թե նվազեցնելով զոհերի թիվը». Աշոտ Խուրշուդյան

Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Շանթ»-ին ամբողջությամբ (տեսանյութ)

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Շանթ»-ին։