Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Visa-ն սպանում է բանկերին. Bankir.ru

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

15:46 , 22 Փետրվար 2016

Դասական բանկինգը սպանում են ոչ թե ֆինանսատեխնիկական ստարտափները կամ բիթքոյնը, այլ դա անում է արդեն Visa-ն: Այս մասին Bankir.ru-ում գրում է Corezoid-ի հիմնադիր, Private Bank էլեկտրոնային բիզնեսի կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Վիտյազը։

Այսպես, ըստ Վիտյազի.

1. Դասական բանկինգը սպանում են ոչ թե ֆինանսատեխնիկական ստարտափները կամ բիթքոյնը, այլ դա անում է արդեն Visa-ն:

2. Visa-ն ամբողջական վերահսկողություն ունի չեք-աութի և օնլայն դրամապանակների նկատմամբ։  Ավելին, Visa-ն բացել է հարյուրավոր API-ներ (Application Programming Interface՝ պատրասին կոդեր՝ ծրագրավորողների գործը թեթևացնելու համար։

3. Նախկինում e-commerce (էլեկտրոնային առևտուր) ստանալու համար գործարարները բանկ էին այցելում։ Այսօր նրանք կարող են այդ ծառայությունը ստանալ անմիջապես Visa-ից։ Visa-ն այդ ամենը կտրամադրի միանման, հարմար ձևաչափով և պարզապես կառաջարկի ցանկից ընտրել անհրաժեշտ բանկը։ Իսկ ապագայում POS-տերմինալները կարող են ամբողջությամբ դառնալ վիրտուալ, և դրանք միացնել կկարողանա միայն Visa-ն։

4. Բանկերն այլևս կարիք չունեն ծրագրավորողների մեծ բանակ պահել, փորձել լինել (կամ ձևանալ) IT ընկերություն։ Բանկերը կվերածվեն ծառայություններ մատուցող ընկերությունների, կամ պատկերավոր ասած՝ Visa համաշխարհային բանկի մասնաճյուղեր (ինչպես էլեկտրաէներգիայի կամ գազի մատակարարները)։

5. Բանկերը կկորցնեն պլաստիկ քարտերի թողարկման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը։ Այսօր հաճախորդը բանկ է այցելում, որպեսզի ստանա պլաստիկի այդ կտորը։ Առավելագույնը 3-5 տարի հետո հաճախորդները կկարողանան «օդային ճանապարհով» քարտեր ստանալ Visa-ից՝ միանգամից իրենց սմարթֆոնների վրա։ Հարկ կլինի միայն համապատասխան ցուցակից ընտրել ցանկալի բանկը և քարտը  կցել դրան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես աշխատանքի չընդունվելը դարձավ մեծագույն հաջողության մեկնակետ. PayPal-ի համահիմնադրի հուշերից

2004 թվականին, երբ ստեղծել ու արդեն վաճառել, էի PayPal-ը, ես հանդիպեցի այն մարդուն, ով ինձ հրավիրել էր հարցազրույցի ու չէր ընդունել Վերին ատյանի դատարան

Հրապարակվել են աշխարհում ավտոմոբիլների առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելները (photo)

Մեծ Բրիտանիայի Park Indigo ֆիրման հրապարակել է աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմոբիլների ցուցակը:

Չինացի միլիոնատիրոջ գնած աշխարհի ամենաթանկ վիսկին կեղծ է եղել. BBC

36-ամյա Չեն Վեյը 10 հազար դոլար է վճարել՝ մեկ գավաթ Macallan-ի համար