Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Viber Stickers»՝ ասեք-խոսեք ստիկերով

Վերադարձ լուրերի բաժին

19:42 , 18 Հունվար 2020

Տարատեսակ ստիկերները շփումը դարձնում են ավելի հետաքրքիր, խոսուն և գունեղ, և այս առիթով Վիվա-ՄՏՍ-ն իր բաժանորդներին է մատուցում բացառապես իրենց հասանելի ևս մեկ հետաքրքիր լուծում: Այս անգամ ընկերության բաժանորդները հնարավորություն ունեն օգտագործելու «Viber» հավելվածի լավագույն վճարովի ստիկերները՝ ֆիքսված 200 դրամ (ներառյալ ԱԱՀ) ամսավճարով՝ մինչև 2020 թ. հունվարի 31-ը, ներառյալ:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվացված ինտերնետ ծառայություն և «Viber» հավելվածի ակտիվ հաշիվ, որի համար անհրաժեշտ է հավելվածը ներբեռնել «PlayStore»-ից կամ «AppStore»-ից:

Այնուհետև՝
– այցելել https://viberstickers.mts.am հղումով և հետևել հրահանգներին կամ՝
– սեղմել համապատասխան գովազդային հղումը «Viber» հավելվածում և հետևել հրահանգներին:

Թվային հարթակում աստիճանաբար ավելի է մեծանում ստիկերներով շփվելու միտումը: Թե՛ երիտասարդները, թե՛ մեծահասակները նախընտում են միմյանց հետ շփվել ստիկերներով, առավել ևս եթե դրանք գրավիչ են և ծիծաղաշարժ: Վիվա-ՄՏՍ-ի նոր «Viber Stickers» ծառայությանը կարող են բաժանորդագրվել ընկերության կանխավճարային և հետվճարային բաժանորդները:

Ծառայության հիմնական առավելություններն են՝ ֆիքսված վճարը, հավելյալ ծախսերի բացակայությունը, մշտապես թարմացվող ստիկերների փաթեթը, ինչպես նաև առանց գովազդի օգտվելու հնարավորությունը:

Բաժանորդագրությունն ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է.
– այցելել https://viberstickers.mts.am/էջ, այնուհետև «Իմ հաշիվը» բաժնում սեղմել «Ապաբաժանորդագրվել» կամ՝
– ուղարկել «Stop» բառը պարունակող SMS 1020 կարճ համարին:

Ծառայությունը հասանելի է ռոումինգում: Ռոումինգում գտնվելիս ինտերնետի դիմաց վճարը և 1020 համարին ուղարկվող SMS հաղորդագրությունները հաշվարկվում է համաձայն տվյալ ուղղության համար նախատեսված սակագնի: «Viber» հավելվածից օգտվելիս տեղական և միջազգային ցանցում սպառված ինտերնետի գինը հաշվարկվում է ըստ բաժանորդի ընթացիկ սակագնային պլանի համար նախատեսված սակագնով:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ այցելելով՝ www.mts.am, իսկ հարցերի դեպքում՝ զանգահարել 111 թեժ գծին, գրել mystickers@silverlines.info կամ info@mts.am հասցեին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսագետները` 2019-ի տնտեսական աճի կառուցվածքի մասին

Նրանք արձանագրել են դրական, մտահոգիչ փաստերը:

«Ռոսատոմն» ընդառաջում է Հայաստանին

Երևանը կորպորացիային առաջարկել էր երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը:

Վերևից պատվեր չկա

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ Վիճակագրության կոմիտեն շահագրգռվածություն չունի թվեր նկարելու: «Եթե վերևից պատվեր չկա. իսկ հիմա չկա»,- ասել է պատգամավորը: