Invalid username or password
VEON ընկերությունը, որին պատկանում է Beeline Armenia ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիան», այսօր պաշտոնապես տեղեկացրել է, որ դադարեցրել է քննարկումները Ucom-ի հետ հնարավոր գործարքի մասին:
«Ընկերությունը հայտարարում է, որ Ucom–ի հետ հնարավոր գործարքի մասին քննարկումները դադարեցվել են»,–նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ucom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը` «Beeline») գնելու նպատակով: 2020թ. հունվարի 15-ին VEON-ը Ամստերդամից հաստատեց, որ քննարկումներ է վարում և դիտարկում է հնարավոր գործարքը Ucom-ի հետ։
Ապրիլի 9-ին տեղի ունեցան հայտնի զարգացումները՝ Ucom ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանի և աշխատակիցների՝ ընկերությունից հեռանալու հայտարարությամբ։ Հայկ Եսայանը հայտարարել էր, որ պատճառը անհամաձայնությունն է ընկերության մեծամասնական բաժնետերերի հետ։ Ապրիլի 28-ին Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարեց, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom և պահանջը չկատարելու դեպքում խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում և կարճ ժամկետում իրեն քրեական հետապնդման ենթարկելու։
Դիտումներ 464
ՀՄԿ և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ:
Փոխշահավետ համագործակցության նպատակով՝ յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության տեսակի առանձնահատկությունները:
Վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին: