Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. Ֆիզիկական և 17.4 հազ. իրավաբանական անձ

Վերադարձ լուրերի բաժին

Կորոնավիրուսի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժած ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուներին աջակցելու նպատակով բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրել են վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայել են գործող վարկերի պայմանները: Հայաստանի բանկերի միությունը հարապարակել է թեմային առնչվող վերլուծությունը:

Հունիսի 1-ի դրությամբ վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. ֆիզիկական և 17.4 հազ. իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր: ՀՀ առևտրային բանկերն ակտիվորեն ներգրավված են նաև ՀՀ կառավարության կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային ծրագրերում։

Հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու և որոշ դեպքերում սննդի ներկրումներ, սարքավորումներ ձեռք բերելու համար, հունիսի 1-ի դրությամբ արդեն հաստատվել է 684 վարկային հայտ՝ ծավալը 44.7 մլրդ դրամին համարժեք։

Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը, ֆինանսական կազմակերպությունների կողմից բավարարված (նախնական հաստատված) հայտերի քանակը կազմում է 10,431 (որից 8,815-ը մինչև 1 մլն ՀՀ դրամ միկրովարկեր), իսկ ծավալը՝ 15.4 մլրդ ՀՀ դրամ (որից 7.3 մլրդ-ը մինչև 1 մլն ՀՀ դրամ միկրովարկեր): Ըստ այդմ, հակաճգնաժամային երկու ծրագրերով ընդհանուր առմամբ բավարարվել է 11,115 վարկային հայտ, ընդհանուր ծավալը՝ 60.1 մլրդ դրամ։

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին:

Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքների վերացման և տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանն ուղղված գործողությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում ներկայացրեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։