Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

uPay վիրտուալ դրամապանակն արդեն ֆինանսական կազմակերպություն է

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:33 , 26 Փետրվար 2019

Ucom ընկերությունն իր uPay նախագծի շրջանակներում վճարահաշվարկային կազմակերպություն է հիմնել, որը ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդից ստացել է վճարահաշվարկային կազմակերպության դրամական փոխանցումներ իրականացնելու լիցենզիա։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց Ucom ընկերության մամուլի ծառայությունը: Նորաստեղծ «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ գործունեության նպատակն է հաճախորդներին մասնագիտացված ֆինանսական ծառայությունների մատուցումը։

«Առաջնային քայլերից է լինելու uPay մասնաճյուղերի վերաբացումը, արդեն uPay ընկերության լիցենզիայի ներքո և տվյալ մասնաճյուղերում ծառայությունների ցանկի ընդլայնումը, իսկ մասնավորապես՝ տեղական և միջազգային դրամական փոխանցումների համակարգերի սպասարկումը: Նշեմ, որ ներկայումս uPay մասնաճյուղերը գործում են Ucom-ի և այլ վճարահաշվարկային կազմակերպության համագործակցության շրջանակում», – նշել է նորաստեղծ uPay ընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Սաղոյանը։

2019 թվականի երկրորդ կեսին uPay ընկերությունը պլանավորում է ներկայանալ uPay բջջային հավելվածի թարմացված, օգտատերերի համար առավել հարմար ու արդիականացված տարբերակով։

Ucom-ը ներկայացրել է uPay վիրտուալ դրամապանակը 2016 թվականին։ Այն օգտագործողին հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել ոչ միայն Ucom-ի ֆիքսված և շարժական ծառայությունների համար, այլև իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի և տուրքերի, ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումներ անմիջապես սմարթֆոնից, անկախ գտնվելու վայրից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը:

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում: