Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

UNCTAD –ը Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման վերաբերյալ զեկույց կպատրաստի

Վերադարձ լուրերի բաժին

12:19 , 03 Ապրիլ 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) փաստահավաք փորձագիտական խմբին։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց նախարարության մամուլի ծառայությունը:

03.04.19-1

Խումբը մարտի 27-ից ապրիլի 6-ը Հայաստանում առաքելություն է իրականացնում` նախապատրատելու Հայաստանի ներդրումային քաղաքականության վերանայումը հետևյալ ռազմավարական ուղղվածությամբ՝ «Ինչպե՞ս ներգրավել արտահանմանն ուղղված և արդյունավետության բարձրացմանը միտված ներդրումներ»:

Առաքելության ներկայացուցիչ Մասսիմո Մելոնին նշել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից գերազանց աջակցություն են ստացել՝ արդյունավետ իրականացնելու հետազոտությունները։ Նա ներկայացրել է նախորդ օրերին տեղի ունեցած քննարկումները, հետաքրքությունների շրջանակը, ինչպես նաև զեկույցի կազմման և ամփոփման ժամկետները։

Կողմերը քննարկել են առաքելությանը հետաքրքրող հարցերի շրջանակ՝ կառուցվածքային խնդիրներից մինչև օրենսդրական կարգավորումներ։ Անդրադարձ է եղել արտահանմանը միտված ներդրումների ներգրավման ներուժ պարունակող տնտեսության ճյուղերին։

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի փորձագիտական խումբը Շվեցարիայում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովhաննիսյանի ուղեկցությամբ Հայաստանում հանդիպումներ և քննարկումներ է ունենում 50-ից ավելի ձեռնարկատերերի, բիզնես ասոցիացիաների, միջազգային և դոնոր կազմակերպությունների և պետական կառույցների հետ։ UNCTAD-ը նմանատիպ զեկույցներ է պատրաստել աշխարհի մոտ 50 երկրի համար։

Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ կազմակերպության պատրաստած զեկույցների վրա են հիմնվում խոշոր երկրներ` երրորդ պետությունների ներդրումային միջավայրի վերաբերյալ սեփական զեկույցները պատրաստելիս: UNCTAD-ը նաև ունի գործիքակազմ առաջարկված բարեփոխումների կիրարկման ուղղությամբ աջակցություն ստանալու դյուրացման համար:

2018 թվականին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, մասնակցելով UNCTAD-ի կողմից կազմակերպված Համաշխարհային ներդրումային համաժողովին, խնդրագրով դիմել էր կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ պատրաստել Հայաստանի վերաբերյալ ներդրումային զեկույց:

03.04.19-3

Վիճակագրական հետազոտությունը ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ պատշաճ մակարդակի կիրարկվել են UNCTAD-ի զեկույցի առաջարկությունները, գրանցել են օտարերկրյա ներդումների մինչև եռապատիկ աճ զեկույցի հրապարակմանը հաջորդող 5 տարիների ընթացքում: 2016-2017 թվականներին, երբ գլոբալ անդրսահմանային ներդրումային հոսքերը գրանցել են 23% անկում, այդ երկրներն ունեցել են օտարերկրյա ներդրումների 29% աճ: Փորձագիտական խումբը բաղկացած է բարձրակարգ մասնագետներից, ովքեր այս տեսակ ուսումնասիրություններ են իրականացրել տասնյակ երկրներում և չեն ներկայացնում որևէ բիզնես կամ քաղաքական շահ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարը

Հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն։

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է Ռալֆ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրերը

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

16.10.2020 Շաբաթական ամփոփ տվյալներ՝ Կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.8 մլն ԱՄՆ դոլար: