Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

UCOM TV բաժանորդները կդիտեն ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղը հայկական առաջին սպորտային հեռուստաալիքներով

Վերադարձ լուրերի բաժին

16:58 , 11 Օգոստոս 2021

Այսօրվանից Ucom հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդներին հասանելի կլինեն հայկական հեռուստատեսության առաջին սպորտային հեռուստաալիքները՝ «Vmedia»-ն և «Vmedia+»-ը։ Այս հեռուստաալիքներով կիրականացվի ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, ֆորմուլա մեկի և մի շարք այլ մարզաձևերի համաժամանակյա հեռարձակումը, իսկ այսօր երեկոյան ֆուտբոլասերները կդիտեն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Չելսի-Վիլլառեալ» եզրափակիչ խաղը:

«Շարունակում ենք #UcomSport-ի շրջանակում լավ լուրերով կիսվել սպորտի սիրահար մեր բոլոր uTV բաժանորդների հետ: ՈւԵՖԱ Եվրոպայի լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգա, ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ, ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգա, Սերիա Ա, Լա Լիգա, Բունդեսլիգա՝ այս ամենն արդեն իրականություն է մեր սպորտասեր բաժանորդների համար», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ այս հեռուստաալիքներով կարելի է դիտել սպորտի համաշխարհային դեմքերի մասին պատմող վավերգրական ֆիլմեր, գեղարվեստական ֆիլմեր և հեռուստասերիալներ։ Ավելին, երկու հեռուստաալիքների սեփական արտադրության հաղորդումներով ու ֆիլմերով կներկայացվեն տարբեր մարզիկների ու մարզասերների պատմություններ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: