Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom ցանցի «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում կհեռարձակվի «Արյունոտ խաղադրույք» 20-մասանոց թրիլերը

Վերադարձ լուրերի բաժին

17:53 , 01 Հոկտեմբեր 2021

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Ucom ընկերության և «Արմենիա» հեռուստաընկերության համատեղ նոր հեռուստաֆիլմի փակ դիտումը: Ներկայացվեց ռեժիսոր Հարութ Շատյանի թրիլեր և դրամա ժանրերում նկարահանված «Արյունոտ խաղադրույք» 20-մասանոց նոր հեռուստաֆիլմը: Ֆիլմի սցենարիստը Հարություն Ղուկասյանն է, պրոդյուսերը՝ Արա Բաղդասարյանը:

«ԿինոՊարկ»-ում փակ դիտմանը ցուցարդրվեց հեռուստաֆիլմի առաջին 2 մասը: Պրեմիերային ներկա էին ֆիլմի դերասանական և ստեղծագործական կազմը, հայտնի անձինք: Փակ դիտմանը բացառիկ իրավունքով մասնակցում էին Ucom հեռուստատեսային ծառայության այն բաժանորդները, որոնք առավել հաճախ են օգտվել հեռուստատեսային ծառայության «Տեսավարձույթ» բաժնից:

Հոկտեմբերի 1-ից նախագիծը կլինի բացառապես Ucom հեռուստատեսային ծառայության «Տեսավարձույթ» բաժնում, իսկ հոկտեմբերի 12-ից՝ նաև «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով, որը հասանելի է միայն uTV բաժանորդներին։

«Մենք շարունակում ենք ստեղծել հայկական հեռուստաբովանդակություն՝ ընդ որում առաջինը դիտելու բացառիկ իրավունքը տրամադրելով հենց uTV բաժանորդներին։ Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահելու Ucom հեռուստատեսային ծառայության բաժանորդներին «Արմենիա Պրեմիում»-ի միջոցով տրամադրվող բովանդակությունը, այն պարբերաբար կթարմացնենք՝ առաջարկելով մեր բաժանորդներին բազմազան ու որակյալ նախագծեր: Այս նոր հեռուստանախագիծը, հուսամ, իր տարբերվող սյուժեով կգոհացնի հայկական հեռուստաարտադրանքը նախընտրողներին: Շնորհակալ ենք «Արմենիա» հեռուստաընկերության մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար», – նշեց Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։

«Հայկական հեռուստատեսային ոլորտում ներկայացրել ենք նախագիծ, որը բացառիկ է նկարահանումների որակով, մասշտաբայնությամբ, բարդությամբ և սցենարային լուծումներով: Լարված սյուժեով այս 20 մասից բաղկացած հեռուստաֆիլմը նոր ձևաչափ է։ Ուրախ ենք, որ մեր գործընկեր Ucom ընկերության գործակցությամբ կարողանում ենք մեր հեռուստադիտողների համար ստեղծել յուրօրինակ ու տարբերվող հեռուստաբովանդակություն», – նշեց «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը:

Հեռուստաֆիլմի դերասանական կազմում են Գևորգ Գրիգորյանը, Լիա Զախարյանը, Հայկ Սարգսյանը, Կարեն Հովհաննիսյանը, Արմեն Սողոյանը, Մխիթար Ավետիսյանը, Էվա Խաչատրյանը, Էմմա Սապունջյանը, Մկրտիչ Քեբաբչյանը, Մագա Հարությունյանը, Լիլի Միքայելյանը, Գոռ Համբարձումյանը, Վահագն Սամվելյանը, Մարիկա Դովլաթբեկյանը և այլք։

Գանձաքարում կիսակառույցի խնդիր կլուծվի

Երկուսենյականոց կիսակառույց, կոմունալ հարմարությունների բացակայություն, վառարանի ծխից սևացած պատեր, բազմաթիվ հոգսեր և դրանք լուծելու անորոշություն…

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության: