Invalid username or password
Սիրո ամսվա ընթացքում Ucom ընկերությունը թարմացրել է լավագույն սմարթֆոնների իր լայն տեսականին՝ ձեռքբերման դեպքում առաջարկելով 16 ամսվա երաշխիք սովորական 12 ամսվա փոխարեն։ Ucom-ի վաճառաքի և սպասարկման կենտրոններից սմարթֆոնները հնարավոր կլինի ձեռք բերել կանխիկ և ապառիկ տարբերակներով, ընդ որում՝ թե՛ որևէ սակագնային պլանի բաժանորդագրությամբ, և թե՛ առանց պարտավորության։ Samsung, Xiaomi, Apple, Huawei, HTC, Alcatel, OnePlus, Moto և մի շարք այլ հայտնի բրենդերի սմարթֆոններն ապառիկ տարբերակով հասանելի են սկսած 0% կանխավճարից, 0% միջնորդավճարից և 0% տարեկան տոկոսադրույքից։
«Ucom-ը հրաշալի հնարավորություն է ընձեռում ոչ միայն մեր բաժանորդներին, այլև ցանկացած հաճախորդի, ով ցանկանում է հատուկ ուշադրության արժանացնել իրենց սիրելիներին ու մտերիմներին, ընտրել հիշվող ու յուրահատուկ նվեր։ Գնված բոլոր սմարթֆոնների համար կգործի հատուկ՝ 16 ամսվա երաշխիքը», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Հիշեցնենք, որ բազմազբաղ հաճախորդները կարող են անակնկալ մատուցել իրենց մտերիմներին նաև առցանց գնում կատարելով Ucom-ի shop.ucom.am ինտերնետ խանութից, որտեղ ներկայացված են սմարթֆոնների տեխնիկական բնութագրերը։
Դիտումներ 602
«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]