Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ում պաշտոնապես մեկնարկել է iPhone 13-ի վաճառքը

Վերադարձ լուրերի բաժին

18:04 , 15 Հոկտեմբեր 2021

Սույն թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 23։30-ին, Հյուսիսային պողոտա 1/2 հասցեում տեղակայված Ucom սպասարկման կենտրոնում տեղի ունեցավ Apple ընկերության iPhone 13 սմարթֆոնների պաշտոնական վաճառքի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Միջոցառմանը հրավիրված էին սպասված գաջեթը ձեռք բերելու համար նախագրանցված գնորդները։ Որպես Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ն ի թիվս այլ համաշխարհային ընկերությունների առանձնահատուկ ուշադրության է արժանացրել հանրահայտ բրենդը նախընտրողներին։

562x316c-center (3)

«Ուրախ ենք, որ որպես Apple ընկերության պաշտոնական գործընկեր առաջիններից ենք ներկայացնում այս նորագույն սմարթֆոնը հայաստանյան սպառողներին։ Վաճառքի մեկնարկն ազդարարելու համար հրավիրել ենք նախագրանցված գնորդներին և պատրաստել ենք հատուկ անակնկալներ նրանց համար», – նշեց Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։

562x316c-center (1)

Նախագրանցված գնորդները, մասնավորապես, ստացել են հատուկ պրոմո-կոդեր, որոնք հնարավոր է օգտագործել մինչև դեկտեմբերի 31-ը և ստանալ 50% զեղչ Ucom-ի առցանց խանութից 600 000 դրամ, 1 000 000 դրամ և 2 000 000 դրամ արժողությամբ հեռախոսահամարների ձեռքբերման համար։ Ավելին, միջոցառման ընթացքում գնորդները նաև հնարավորություն են ունեցել անվճար թաղանթապատելու իրենց նոր iPhone-ները։

562x316c-center (3)

Նշենք, որ նոր iPhone-ներն ունեն ավելի հզոր մարտկոցներ. Apple-ը խոստացել է ավելացնել օգտագործման ժամանակը 1.5-2 ժամով: Իսկ iPhone 13 Pro տարբերակներն ունեն ProMotion տեխնոլոգիայով աշխատող Super Retina XDR էկրաններ, ինչը թույլ է տալիս ավելի արագ թարմացնել պատկերները՝ մինչև 120 Հց հաճախականությամբ:

562x316c-center (4)

«iPhone 13-ը ձեռք եմ բերել թոռնիկիս համար․ վաղը նրա ծննդյան 24-ամյակն է, և մենք բոլոր հարազատներով որոշել ենք նրան այսպիսի նվեր մատուցել», – գնումից իր տպավորություններով է կիսվել Ucom հաճախորդներից մեկը։

Հավելենք, որ iPhone 13-ը Ucom-ում ներկայացված է գրաֆիտ, ոսկեգույն, «Սիերա կապույտ», կարմիր, «Աստղային լույս», վարդագույն և այլ երանգներով: Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: