Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ում մեկնարկել է Alcatel 1V նորագույն սմարթֆոնի վաճառքը

Վերադարձ լուրերի բաժին

22:44 , 18 Հունիս 2020

Ucom-ը շարունակում է որակյալ սմարթֆոնների լայն տեսականիով ներկայանալ առկա և ապագա բոլոր բաժանորդներին։ Հունիսի 18-ից ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում հնարավոր է ձեռք բերել նորագույն Alcatel 1V սմարթֆոնը։ Այն շուկային է ներկայացվել 2020 թվականին և հասանելի է սև և ագատե կանաչ երանգներով:

Alcatel 1V-ն գնորդներին կգոհացնի մեծ՝ 6,22-դյույմանոց և HD+ որակի էկրանով, ինչպես նաև դիմացկուն՝ 4000 մԱ մարտկոցով։ Լուսանկարվելու և ինքնալուսանկարվելու սիրահարները կգնահատեն 13 ՄՊ և 5 ՄՊ հիմնական և 5 ՄՊ երկրորդական տեսախցիկների առկայությունը։ Սմարթֆոնն ունի նաև Google օգնականի համար առանձնացված կոճակ։

Սմարթֆոնն առանց որևէ պարտավորության հնարավոր է ձեռք բերել ընդամենը 49 900 դրամով, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ։ Ապառիկի դեպքում գնորդները կարող են ձեռք բերել սմարթֆոնն ամսական սկսած 2450 դրամից։ Ավելին, Ucom Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս հետվճարային, ինչպես նաև u Կանխավճարային սակագնային պլաններին միանալու դեպքում, բաժանորդները, սակագնային պլանում ներառված ինտերնետ ծավալի հետ մեկտեղ ամեն ամիս կստանան մինչև 20 ԳԲ հավելյալ ինտերնետ 24 ամիս շարունակ:

«Մեր բաժանորդները կարող են փորձարկել ու վայելել իրենց սմարթֆոնների բոլոր առավելությունները լավագույն հայկական ցանցում։ Իսկ ցանկացած բյուջեի շրջանակներում որակյալ սմարթֆոններ կարելի է ձեռք բերել ոչ միայն Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, այլև մեր ընկերության ինտերնետ խանութում», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։ Ինտերնետ խանութից գնելու դեպքում առաքումը Երևանում իրականացվում է 1 աշխատանքային, իսկ մարզերում՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է «Կամուրջ» ծրագիրը

Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։

ՊԵԿ-ը 2021 թ. սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով

Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխություն

Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: