Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ում «Հաճախորդի միջազգային օրը» 4 օր շարունակ է նշվելու

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:43 , 20 Մարտ 2019

Հաճախորդի միջազգային օրվա առթիվ մարտի 19-22-ը Ucom ընկերության ղեկավար անձնակազմն այցելելու է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով սփռված վաճառքի և սպասարկման կենտրոններ։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց ընկերության մամուլի ծառայությունը: Ղեկավար անձնակազմի թվով 94 աշխատակից 4 օրվա ընթացքում աջակցելու է առաջնային գծի գործընկերներին, անձամբ զրուցելու հաճախորդների հետ, ծանոթանալու նրանց հուզող խնդիրներին, առաջարկելու լուծումներ և սպասարկման բարելավման ուղիներ։

IMG_6616

«Քանի որ Ucom-ը հաճախորդամետ ընկերություն է, մեր ղեկավար անձնակազմը պարբերաբար այցելում է Հայաստանի բոլոր մարզերում գտնվող սպասարկման կենտրոններ, իսկ այս տարի առաջին անգամ առանձնահատուկ կերպով նշում է Հաճախորդի միջազգային օրը։ Այս շաբաթվա ընթացքում ևս մեկ անգամ ընդգծում ենք թե՛ շարժական, և թե՛ ֆիքսված կապի բաժանորդների կարևորությունը մեր ընկերության զարգացման ճանապարհին և արժևորում ենք մեր թիմակիցներին: Քանի որ ինքներս էլ հանդիսանում ենք մեր ընկերության հաճախորդները, փորձում ենք ավելի արդյունավետ ճանապարհներ գտնել խնդիրների լուծման համար։ Այդպիսի լուծումներից են, օրինակ, բազմաթիվ հնարավորություններով հագեցած Ucom և uPay հավելվածները», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հաճախորդի օրվա շրջանակում միայն մարտի 19-ին գործել է 10% գնիջեցման պայմանը սմարթֆոնների լայն տեսականու համար, անկախ այն փաստից, թե նախընտրելի մոդելը ձեռք է բերվել կանխիկ, թե ապառիկ, բաժանորդագրությամբ, թե առանց բաժանորդագրության տարբերակով։ Ամբողջ շաբաթվա ընթացքում ֆիքսված ծառայությունների հետ կապված խնդիրներով դիմելիս հաճախորդները հնարավորություն են ունենալու բոլորովին անվճար ստանալ 3000, 6000 կամ 7500 դրամ արժողությամբ վճարովի ծառայությունները։ Ucom-ի ղեկավար անձնակազմը նաև շնորհավորելու է շարժական կապի ծառայություններից օգտվող բաժանորդների ծննդյան տարեդարձը՝ ավանդաբար տրվող նվերներին ի հավելումն տրամադրելով լրացուցիչ 1 ԳԲ գերարագ ինտերնետ և 100 ներցանցային SMS-հաղորդագրություն։ Իսկ Ucom-ի հեռուստատեսային ծառայություններից օգտվող բաժանորդներն ի լրումն 5 անվճար ֆիլմի ստանալու են «Տեսավարձույթ» բաժնում ևս 5 ֆիլմ անվճար դիտելու հնարավորություն։

IMG_6457

«Չափազանց բարձր գնահատելով հաճախորդների վստահությունը՝ Ucom-ը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը ծառայությունների և սպասարկման որակի բարելավման նպատակով և աշխատում է երկարաժամկետ լուծումներ գտնել հաճախորդների գոհունակության մակարդակը բարձր պահելու համար։ Առանց հաճախորդի կողմից տրամադրված հետադարձ կապի չկա սպասարկում, չկա ծառայություն, չկա պրոդուկտ», – շեշտում է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: