Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Վերադարձ լուրերի բաժին

20:18 , 23 Սեպտեմբեր 2021

Այսօրվանից «Մատչելին՝ զեղչով» աշնանային առաջարկի շրջանակներում Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել հայտնի բրենդների սմարթֆոնների լայն տեսականին՝ հատուկ պայմաններով:

Սեպտեմբերի 23-ից բոլոր սմարթֆոնների, ինչպես նաև 30 000 դրամ և ավելի արժողությամբ աքսեսուարների համար գործում է 5% զեղչ՝ կանխիկ գնման դեպքում: Մասնավորապես, Alcatel 1S 2021 թվականի արտադրության սմարթֆոնը կանխիկ գնելու դեպքում գնորդները կվճարեն 5%-ով զեղչված գինը՝ 58 800 դրամ և նվեր կստանան TWS Hiper Oki անլար ականջակալները: Realme C11 2021 սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 56 905 դրամով:

Սեպտեմբերի 24-ից OnePlus ապրանքանիշի բոլոր սարքավորումները կզեղչվեն 10%-ով, իսկ կանխիկ գնման դեպքում՝ ևս 5%-ով: Օրինակ՝ OnePlus Nord N100–ի գինը արդյունքում կկազմի 75 240 դրամ:

«Ucom-ում մենք առաջարկում ենք սմարթֆոններ և սարքավորումներ ցանկացած բյուջե ունեցող գնորդների համար: Շտապե՛ք օգտվել այս առաջարկից և թարմացրեք ձեր գաջեթները՝ ձեռք բերելով էլ ավելի որակյալ, արագագործ, հարուստ գունապնակով, հզոր մարտկոցով նորագույն սմարթֆոնները», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը:

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։

Գանձաքարում կիսակառույցի խնդիր կլուծվի

Երկուսենյականոց կիսակառույց, կոմունալ հարմարությունների բացակայություն, վառարանի ծխից սևացած պատեր, բազմաթիվ հոգսեր և դրանք լուծելու անորոշություն…

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության: