Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom շարժական կապի կորպորատիվ հաճախորդներն ինքնուրույն կընտրեն Բիզնես Flexy սակագնային պլանի ներառումներն ու վճարը

Վերադարձ լուրերի բաժին

13:51 , 17 Դեկտեմբեր 2019

Ucom Բիզնես Flexy հետվճարային սակագնային պլանի շնորհիվ Ucom շարժական կապի կորպորատիվ բաժանորդները, իրենց բիզնեսի պահանջներից ելնելով, անձամբ կընտրեն րոպեների, ինտերնետի և SMS-ների ծավալը, որի արդյունքում էլ կձևավորվի համապատասխան փաթեթը:

Բիզնես Flexy սակագնային պլանի նվազագույն ամսավճարը կազմում է 1900 դրամ, որի դիմաց կորպորատիվ բաժանորդը կստանա 4 ԳԲ գերարագ ինտերնետ, 300 րոպե տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու, 300 SMS տեղական բոլոր ցանցեր և Արցախ ուղարկելու համար, ինչպես նաև շարժական հեռուստատեսության uMediaroom հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն։ Բիզնես Flexy սակագնային պլանի առավելագույն ամսավճարը կկազմի 8400 դրամ, որը վճարելով՝ կորպորատիվ բաժանորդը կստանա 40 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ, 3200 րոպե րոպե տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու, 3200 SMS տեղական բոլոր ցանցեր և Արցախ ուղարկելու համար, ինչպես նաև շարժական հեռուստատեսության uMediaroom հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն։

Ինքնուրույն ընտրած սակագնային պլանի շրջանակում ներառումները սպառելուց հետո բաժանորդները կշարունակեն անվճար զանգել Ucom շարժական ցանցի ներսում և կվճարեն 3 դրամ/ՄԲ սակագինը շարժական ինտերնետից օգտվելու դեպքում, 12 դրամ/րոպե՝ տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, տեղական և Արցախի համարներին SMS կուղարկեն 9 դրամ/SMS սակագնով։ Միջազգային համարներին ուղարկված յուրաքանչյուր SMS-ի գինը կկազմի 20 դրամ։

«Բիզնես Flexy սակագնային պլանի շնորհիվ կորպորատիվ հաճախորդները կկարողանան ինքնուրույն որոշել, թե որքան ինտերնետ ու րոպեներ են հարկավոր իրենց աշխատակիցներին։ 4 ԳԲ, 7 ԳԲ, 16 ԳԲ, 32 ԳԲ, 40 ԳԲ ինտերնետի ծավալը կարելի է ցանկացած կերպով համադրել 300, 600, 1200, 1600 և 3200 րոպեների և կարճ հաղորդագրությունների հետ՝ ստանալով այն, ինչ անհրաժեշտ է կոնկրետ աշխատակցին», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom ընկերության կորպորատիվ հաճախորդներն այսուհետ կարող են ծանոթանալ հենց իրենց վերաբերող նորություններին ու առաջարկներին՝ հավանելով ֆեյսբուքում Ucom ընկերության Բիզնես էջը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: