Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Վերադարձ լուրերի բաժին

20:56 , 21 Հունիս 2018

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև 2018 թ. արտադրված մոդելների համար:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք վերանայել ենք 100-ից ավելի մոդելների  գները։ Առաջիկայում էլ պատրաստվում ենք ոչ միայն կտրուկ գնիջեցումներ անել, այլև մեր հաճախորդներին ներկայացնելու ենք նոր և բացառիկ տեսականի: Որպես հաճախորդամետ ընկերություն Ucom-ն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի տարբեր նախասիրություններ ու հնարավորություններ ունեցող բաժանորդներ կարողանան գտնել իրենց համար ամենաօպտիմալ տարբերակը», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հիշեցնենք, որ Ucom ընկերության բաժանորդները կարող են ցանկացած պահի ձեռք բերել նորագույն սմարթֆոններ՝ երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման հնարավորությամբ։ Սմարթֆոնների հնարավորություններին կարելի է ծանոթանալ Ucom-ի ինտերնետ խանութում՝ https://shop.ucom.am հասցեով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը

Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է:

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց էլեկտրոնային հաշվիչներ արտադրող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 500 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցներում:

Գործադիրը մաքսային արտոնություն տրամադրեց կաթիլային ոռոգման համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար: