Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ն ավելացնում է հեռուստաալիքների քանակը 12-ով և առաջարկում է դիտել դրանք առանց հավելավճարի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:34 , 02 Օգոստոս 2019

Օգոստոսի 1-ից Ucom TV-ի ալիքների ցանկը համալրվել է 12 նոր հեռուստաալիքներով, որոնցից 9-ը կհեռարձակվի HD որակով։ Մինչև սեպտեմբերի 1-ը Ucom-ի uTV, TriplePlay, 4Play բաժանորդներն ի լրումն իրենց փաթեթներում արդեն ներառված հեռուստաալիքների հնարավորություն ունեն առանց հավելավճարի դիտելու ավելացված 12 ալիքները։

Նշյալ բաժանորդները կարող են մեկ ամիս շարունակ անվճար դիտել, իսկ հավանության դեպքում՝ իրենց փաթեթներում լրավճարով ներառել մասնավորապես TV 3, Bridge TV HITS, BRIDGE Classic, Amedia Hit HD, A1 HD, A2 HD, RT DOC HD, Viasat Nature HD, В мире животных HD, Animal Planet HD, TLC HD և Discovery Science HD հեռուստաալիքները։

«Ucom-ը մշտապես թարմացնում է իր ցանցում առկա հեռուստաալիքների ցանկը և այսօրվանից հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին մեկ ամսվա ընթացքում առանց հավելավճարի փորձարկելու բոլորովին նոր հեռուստաբովանդակություն։ Նաև որպես հաճախորդամետ ընկերություն մենք ջանում ենք հատկապես HD որակի հեռուստաարտադրանքն ավելի հասանելի ու մատչելի դարձնել մեր բաժանորդների համար», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Առաջարկը հասանելի չէ uTV Box և uTV Econom ծառայությունների բաժանորդներին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Շոու բիզնեսի ևս մի քանի ներկայացուցիչ հայտարարագրել է եկամուտները

Պարզվել է, որ Անդրեն նաև ԱՄՆ քաղաքացի է, և Հայաստանից դուր համերգների համար հարկերը վճարում է ԱՄՆ-ում:

Մհեր Գրիգորյանը և Արթուր Ջավադյանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ

Բարձր է գնահատվել ԱՄՀ դերը զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության կայունացման հարցում։

Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշները

Ինչպե՞ս կարող է շինարարությունը նշված ժամանակաշրջանում աճի 4.4%-ով երբ ապրանքային բետոնի արտադրության ծավալը նվազել է 12%-ով: