Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

UCOM-ն առաջարկում է նվերի 8 տարբերակ Մարտի 8-ին

Վերադարձ լուրերի բաժին

17:58 , 02 Մարտ 2021

Գարնանային տոներին ընդառաջ Ucom-ն առաջարկում է ձեռք բերել նվերների 8 տարբերակներից ցանկացածը։ Մտերիմներին պիտանի և օգտակար նվերների ցանկում են ձայնային սարքավորումները, էլեկտրական թեթև փոխադրամիջոցները, ակնթարթային ֆոտոխցիկները, խելացի ժամացույցները, ռոբոտ-փոշեկուլը, սմարթֆոնները, լիցքավորող սարքերն ու հեռախոսի պատյանները։ Առկա տեսականին հնարավոր է ձեռք բերել Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում՝ կանխիկ և ապառիկ տարբերակով։

Մասնավորապես HIPER BX635 էլեկտրական հեծանիվը հնարավոր է ձեռք բերել կանխիկ 349 900 դրամով կամ ամսական ընդամենը 9 720 դրամով՝ մինչև 36 ամիս ապառիկ ձևակերպելու դեպքում։ Instax SQ 6 GRAPHITE ակնթարթային ֆոտոխցիկը հասանելի է կանխիկ 73 600 դրամով կամ ամսական ընդամենը 2 040 դրամով՝ մինչև 36 ամիս ապառիկ ձևակերպելու դեպքում։ Ապառիկը «Յունիբանկ» ԲԲԸ աջակցությամբ 36 ամսով ձևակերպելու պարագայում առաջին 12 ամսվա ընթացքում գնորդները կօգտվեն 0% կանխավճարի, 0% տարեկան տոկոսադրույքի և 0% սպասարկման վճարի հնարավորությունից: Ավելին՝ սարքավորումները ձեռք բերելիս չկա Ucom-ի որևէ ծառայությանը բաժանորդագրվելու պարտավորություն։

«Գարնանային տոների առիթով Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում գնորդներն իրենց մտերիմների համար կարող են նվերներ ընտրել իջեցված գներով տեսականուց։ Այն իսկապես բազմազան է՝ ռոբոտ-փոշեկուլից մինչև սմարթֆոնի պատյան», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ առաջարկի շրջանակում ներկայացված սարքավորումների քանակը սահմանափակ է և դրանք նշյալ պայմաններով հնարավոր է ձեռք բերել մինչև մարտի 10-ը։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան տոկոսադրույքներով։