Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել uKid մանկական խելացի հեռախոս-ժամացույցն ընդամենը 24 900 դրամով

Վերադարձ լուրերի բաժին

14:23 , 25 Օգոստոս 2020

Նոր ուսումնական տարվա մեկնարկին Ucom-ը բոլոր ծնողներին առաջարկում է իրենց երեխաների համար ձեռք բերել իրապես արժեքավոր, օգտակար և կիրառելի նվեր։ Ucom-ի ամենափոքր բաժանորդների ծնողները կկարողանան ձեռք բերել uKid մանկական խելացի հեռախոս-ժամացույցն ընդամենը 24 900 դրամով նախկին 39 900 դրամի փոխարեն, այսինքն նոր՝ 38% իջեցված գնով:

Հեռախոս-ժամացույցը հնարավոր է գնել նաև 6 900 դրամ կանխավճարով, այնուհետև 12 ամիս շարունակ յուրաքանչյուր ամիս վճարել 1 500 դրամ:

«Որպես ծնող շատ եմ կարևորում այն ապահովության զգացումը, որը պայմանավորված է երեխայի հետ մշտական կապի մեջ մնալու այս հրաշալի հնարավորությամբ։ uKid-ի հետ երեխան հեռախոսազանգեր և կարճ հաղորդագրություններ կստանա բացառապես ծնողների կողմից սահմանված հեռախոսահամարներից, կկարողանա հաղորդագրություններ ու ծանուցումներ ուղարկել ծնողներին, ովքեր ցանկացած պահի իրենց սմարթֆոններում կկարողանան տեսնել իրենց զավակի գտնվելու վայրը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

uKid-ը լավագույն լուծումն է, եթե 5-12 տարեկան երեխաների ծնողները, տարբեր նկատառումներից ելնելով, խուսափում են սմարթֆոն նվիրելուց։ Հիշեցնենք, որ uKid մանկական խելացի հեռախոս-ժամացույցը հնարավոր է ձեռք բերել` միանալով uKid սակագնային պլանին, որի ամսավճարը 2 000 դրամ է: Այս սակագնային պլանով երեխան ամեն ամիս կստանա 5000 րոպե Ucom շարժական ցանցի ներսում, 1 ԳԲ շարժական ինտերնետ և անսահմանափակ SMS-ներ Ucom շարժական ցանցի ներսում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երախտապարտ ենք մեր քաջարի մարտիկներին․ ՀԲՄ

Մշտապես իր ներդրումն ունենալով երկրի զարգացման, տնտեսության և ֆինանսական կայունության ապահովության գործում՝ բանկային համակարգն ամենայն պատասխանատվությամբ շարունակելու է իր գործն ու առաքելությունը` քաջ գիտակցելով, որ հիմա առավել քան կարևոր է շարունակական աջակցությունը հայրենիքի համար պայքար մղած հերոսներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի հզորացմանն ու շենացմանը:

Սահմանապահ գյուղերի փողոցները շարունակում են լուսավորվել

Վազաշենում աշխատանքներն արդեն ավարտվել են: Համակարգը շահագործվել է: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), տարբեր համայնքներում հետևողականորեն շարունակում են ծրագիրը: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

20.11.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 10.2 մլն ԱՄՆ դոլար: